Ը Ն Տ Ր Ի Ր Լ Ա Վ Ա Գ ՈՒ Յ Ն Ը ®

Տավուշի մարզի վարչական կենտրոնը Իջևան քաղաքն է։ Քաղաքի կարգավիճակ է ստացել համեմատաբար վերջերս՝ 1961 թվ-ին: Իսկ մինչ այդ դա մի փոքրիկ գյուղ էր Տավուշ գետի՝ Աղստևի հովտում։ Բնակավայրը հիմնադրվել է 18-րդ դարի վերջին և կոչվել է Քարավանսարա ( 1920թ. վերանվանվել է Իջևան ):
ԻՆՉՈՒ՞ ՏԱՎՈՒՇ ( TAVUSH )
- Տավուշի մարզը հայտնի է իր գեղատեսիլ բնապատկերներով, ընտանեկան հանգստավայրերով, բնական և պատմական հուշարձաններով, որոնք մշտապես գրավել են հսկայական թվով զբոսաշրջիկների Հայաստանից և արտերկրից,
- Տավուշը համարվում է նաև Հայաստանի «ամենականաչ մարզը»՝ իր անտառապատ լեռներով, ալպիական կանաչ մարգագետիններով և բուսական ու կենդանական աշխարհի բազմազանությամբ,
- Իր պատմական հուշարձաններով, վանքերով, թանգարաններով և մշակութային այլ հուշարձաններով մարզը համարվում է էկոտուրիզմի կենտրոն,
- Իջևանում, ինչպես նաև հարակից բնակավայրերում, կլիման բավականին մեղմ է. ամռանը ոչ շատ շոգ է, իսկ ձմռանը՝ ոչ սաստիկ ցուրտ։ Օդի միջին ջերմաստիճանը օգոստոսին կազմում է մոտ 23 °C, հունվարին՝ մոտ 0 °C, տարեկան տեղումների քանակը՝ 563 մմ։
- Բնությունը Տավուշի և Հայաստանի հյուսիս-արևելքի միակ գրավչությունը չէ։ Կարող եք նաև այցելել Իջևանում գտնվող պատմաազգագրական և պատմաերկրաբանական թանգարաններ, միջնադարյան վանք Մակարավանք, եկեղեցի սբ. Ներսես Շնորհալի, Իջևանի գինու գործարան, քաղաքի հրապարակ՝ «Հայ կնոջ» արձանով, կենտրոնական այգի և պարզապես վայելել մաքուր օդը:
ԳՐԻՆՎՈՒԴ ԴԻԼԻՋԱՆ ՀՅՈՒՐԱՆՈՑ : GREENWOOD DILIJAN HOTEL — ՀՅՈՒՐԱՆՈՑ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ
ՀՅՈՒՐԱՆՈՑ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ ԳՐԻՆՎՈՒԴ ԴԻԼԻՋԱՆ ՀՅՈՒՐԱՆՈՑ GREENWOOD DILIJAN HOTEL
ԴԻԼԻՋԱՆ ՊԱՐԿ ՌԵԶՈՐԹ : DILIJAN PARK RESORT — ՌԵԶՈՐԹ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ
ԴԻԼԻՋԱՆ ՊԱՐԿ ՌԵԶՈՐԹ DILIJAN PARK RESORT

