Ը Ն Տ Ր Ի Ր Լ Ա Վ Ա Գ ՈՒ Յ Ն Ը ®

Հողային աշխատանքը շինարարական աշխատանքների այնպիսի հատուկ տեսակ է, որը պարտադիր է ցանկացած շինարարության առաջին փուլում: Հողային աշխատանքները ներառում են աշխատանքների բազմաթիվ հաջորդական փուլեր՝ պլանավորումից մինչև կանաչապատում: Օրիանակ՝ շենք-շինությունների շինարարության դեպքում ներառում է այնպիսի աշխատանքներ ինչպիսիք են.
- Խոտածածկի հեռացում և հետագա օգտագործում: Հողի վեգետատիվ շերտը հանվում է հողային աշխատանքների սկզբնական փուլում։ Եթե դրա հետագա փոխպատվաստումը նախատեսվում է նոր վայրում, ապա ավելի լավ է խոտածածկը կտրատել փոքր ուղղանկյունների՝ մոտ 10 սմ խորության վրա՝ բույսերի արմատային համակարգը պահպանելու համար,
- Ավազային շերտի պատրաստում: Փորման ավարտից հետո անհրաժեշտ է հիմքը նախապատրաստել, որի համար հաճախ օգտագործվում է ավազ։ Ավազը ծառայում է որպես հարվածներ կլանող շերտ և նվազեցնում է հիմքի լարվածությունը, որն առաջանում է հողի սառելու և տաքանալու հետևանքով,
- Հիմքի շուրջ դատարկությունների ծածկում հողով: Նախորդ փուլերը, ինչպես նաև կաղապարամածի պատրաստումը և ջրամեկուսացումը կատարելուց հետո անհրաժեշտ է կարգի բերել շրջակայքը։ Մասնավորապես, պահանջվում է լրացնել հիմքի շուրջ մնացած բացերը: Անհրաժեշտ է հողածածկել նախքան ձմռան սկիզբը, որպեսզի հողը չսառչի,
- Հողի վերաբաշխում: Մնացած հողը պետք չէ հեռացնել, այն կարող է օգտագործվել նաև շինհրապարակում լանդշաֆտային ձևավորման համար՝ բլուրներ և տեռասներ,
- Ավելորդ հողի հեռացում: Այն ամենը, ինչ մնում է չպահանջված, պետք է հեռացվի:



