Ը Ն Տ Ր Ի Ր Լ Ա Վ Ա Գ ՈՒ Յ Ն Ը ®

Եվրոպա ճանապարհորդելը արտասովոր արկած է: Ճամփորդությունը նաև ուսումնալի է, ոգեշնչող և պարզապես զվարճալի: Ահա մի քանի հիմնավոր պատճառ, թե ինչու՞ պետք է անպայման ընտրել տուրեր Եվրոպա.
- Դուք կարող եք քայլել կենդանի պատմության մեջ: Եվրոպայում քաղաքակրթությունը գոյություն ունի երկար տարիներ: Որոշ շինություններ մոտ 2000 տարեկան են, հատկապես այնպիսի վայրերում, ինչպիսին Հռոմն է։ Եվրոպական երկրներն ու քաղաքները իսկապես շնչում են անցյալի հուշերով,
- Խոհանոցը: Ցանկացած ճամփորդության կարևորագույն կետերից մեկը սնունդն է: Եվրոպան իսկապես գլուխգործոց է ուտեստների և խմիչքների առումով։ Որտե՞ղ, եթե ոչ Եվրոպայում, կարող եք փորձել բելգիական գարեջուր, ֆրանսիական պանիր, իտալական պիցցա, գերմանական երշիկեղեն …
- Մշակույթը։ Եվրոպան ունի լավագույն թատրոններից մի քանիսը: Գիտեի՞ք, որ Իտալիան մեկ քառակուսի մետրի համար ավելի շատ մշակութային գլուխգործոցներ ունի, քան աշխարհի ցանկացած այլ երկիր: Կամ, որ Լուվրը պարունակում է ավելի քան 380,000 ցուցանմուշ և ցուցադրում է 35,000 արվեստի գործ,
- Հեշտ է տեղաշարժվել: Եվրոպական երկրները վաղուց կատարելագործել են քաղաքային պլանավորումը և վերահսկողության տակ են վերցրել հասարակական տրանսպորտը: Ճանապարհորդները կարող են վայելել բազմաթիվ տեսարժան վայրերը համեմատաբար կարճ ժամանակում,
- Տեղացիների արտասովոր հյուրընկալությունը: Եվրոպացիների մեծամասնության համար հյուրասիրությունը կենսակերպ է: Ուր էլ որ գնաս, քեզ անպայման կդիմավորեն գրկաբաց: Բոլորը սիրով ցույց կտան ձեզ ճանապարհը դեպի ցանկացած վայր, որը ձեզ հետաքրքրում է:
ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ — ՆԱՐԵԿ ԹՐԱՎԵԼ ( ԹՐԱՎԼ ) : NAREK TRAVEL
ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՆԱՐԵԿ ԹՐԱՎԵԼ ( ԹՐԱՎԼ ) NAREK TRAVEL
ԱՎԱ ՏՈՒՐ : AVA TOUR — ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ / ԱՐՏԱԳՆԱ ԵՎ ՆԵՐԳՆԱ ՏՈՒՐԻԶՄ
ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ / ԱՐՏԱԳՆԱ ԵՎ ՆԵՐԳՆԱ ՏՈՒՐԻԶՄ ԱՎԱ ՏՈՒՐ AVA
ՏՈՒՐ ՏՐԱՆՍ : TOUR TRANS — ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ( ՏՈՒՐԻԶՄ, ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ )
ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ( ՏՈՒՐԻԶՄ, ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ ) ՏՈՒՐ ՏՐԱՆՍ TOUR TRANS ТУР



