Ը Ն Տ Ր Ի Ր Լ Ա Վ Ա Գ ՈՒ Յ Ն Ը ®

Ի՞ՆՉ Է ԷՍԹԵՏԻԿ ( AESTHETIC ) ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆԸ
Էսթետիկ (aesthetic) կամ գեղագիտական բժշկությունը առողջապահության արագ զարգացող բնագավառներից է, որը կենտրոնացած է ոչ ինվազիվ և նվազագույն ինվազիվ կոսմետիկ պրոցեդուրաների միջոցով պացիենտների արտաքին տեսքի բարելավմանը:
ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԷՍԹԵՏԻԿ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ
- Դերմաբրազիա,
- Բոտուլինոթերապիա,
- Բիորևիտալիզացիա,
- Մեզոթերապիա,
- Պիլինգ պրոցեդուրաներ,
- Ներարկումներ,
- Ֆոտոթերապիա,
- Ցելյուլիտի բուժում,
- Էսթետիկ ստոմատոլոգիա ( ներառյալ՝ կերամիկական և մետաղական բրեկետներ ),
- Կոսմետիկ վիրաբուժություն ( ներառյալ՝ ռինոպլաստիկա, ինտիմ և մարմնի կոսմետիկ վիրաբուժություն ),
- Մազերի փոխպատվաստում և այլն:
ԻՆՉՊԵ՞Ս ԸՆՏՐԵՄ ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ԷՍԹԵՏԻԿ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
- Ոչ միայն էսթետիկ բժշկության ոլորտում, այլ ցանկացած բարձրակարգ բուժծառայություն ստանալու համար օգտվեք հեղինակավոր բժշկական կենտրոններից ( կլինիկաներից, այս դեպքում՝ էսթետիկ բժշկության կենտրոններից ),
- Հաշվի առեք նաև էսթետիկ բժշկական կենտրոնների հաճախորդների ( պացիենտների ) կարծիքները: Կարծիքները ձեզ կօգնեն որակյալ էսթետիկ բժշկական ծառայություն ստանալու հարցում: Չէ՞ որ կարծիք հայտնած քաղաքացիները արդեն օգտվել են բուժծառայություններից և բոլորից լավ են պատկերացնում էսթետիկ բժշկական կենտրոնի և՛ ծառայության և՛ սպասարկման որակը:

