Ը Ն Տ Ր Ի Ր Լ Ա Վ Ա Գ ՈՒ Յ Ն Ը ®

ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ( ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ) ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Բազմակողմանիությունը: Բեռնատար գնացքով կարելի է տեղափոխել գրեթե բոլոր տեսակի բեռները,
- Բեռնվածքի հզորությունը: Երկաթուղին թույլ է տալիս տեղափոխել շատ ավելի մեծ քաշ և ծավալ, քան ինքնաթիռը կամ ավտոմոբիլային տրանսպորտը,
- Երկաթուղային տրանսպորտի վրա չեն ազդում կլիմայական պայմանները։ Գնացքները պարբերաբար երթևեկում են անձրևի և ցրտահարության ժամանակ: Նրանց չեն խանգարում առատ ձյան տեղումներն ու շոգը,
- Փոխադրվող ապրանքները լավ պաշտպանված են։ Տարբեր տեսակի վագոններ նախատեսված են տարբեր տեսակի բեռների համար,
- Գնացքները շարժվում են ֆիքսված գրաֆիկով։ Գրաֆիկից լուրջ շեղումներ հազվադեպ են լինում։ Գնացքի երթևեկության վրա չեն ազդում խցանումները և եղանակային պայմանները,
- Բեռները ապահով կերպով հսկվում են, կորստի կամ գողության հավանականությունը փոքր է։ Բեռնումից հետո վագոնը կնքվում է: Ճանապարհորդության ընթացքում գնացքները կանգ են առնում հսկվող կայարաններում,
- Երկաթուղային բեռնափոխադրումները մատչելի են։ Երկաթուղային գնացքով փոխադրումների սակագներն ավելի ցածր են, քան օդային փոխադրումների կամ ավտոմոբիլային տրանսպորտի համար: Սա հատկապես հարմար է մեծ բեռներ փոխադրելիս,
- Մաքսային ստուգումը ավելի քիչ ժամանակ է պահանջում: Երկաթուղով ապրանքներ տեղափոխելիս մաքսային փաստաթղթերն ավելի արագ և հեշտ են մշակվում։
Ի ԴԵՊ …
Ստորև ներկայացված են միջազագային երկաթուղային բեռնափոխադրումներ իրականացնող լավագույն կազմակերպությունները:
ՄԱԿ ԼՈՋԻՍԹԻՔՍ : MAK LOGISTICS — ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ
ՄԱԿ ԼՈՋԻՍԹԻՔՍ : MAK LOGISTICS — ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ Ավտոտրանսպորտային բեռնափոխադրումներ

