Ը Ն Տ Ր Ի Ր Լ Ա Վ Ա Գ ՈՒ Յ Ն Ը ®

Ի՞ՆՉ Է ԾԵՓԱՄԱԾԻԿԸ / ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՇԱՂԱԽԸ
Ծեփամածիկը չոր կամ պատրաստի խառնուրդ է մակերեսները մալայով հարթեցնելու համար։ Այն օգտագործվում է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին հարդրաման ( արտաքին հարդարման ծեփամածիկները դիմացկուն են ջրի և ցածր ջերմաստիճանի նկատմամբ ) շինարարական աշխատանքներում:
ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԾԵՓԱՄԱԾԻԿԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
Ընդհանուր առմամբ լինում են 3 ( Երեք ) տեսակի ծեփամածիկ, որոնք միմյանցից տարբերվում են ոչ միայն պատրաստման նյութերով, այլ նաև՝ կիրառման նպատակներով.
- Գիպսային ծեփամածիկ,
- Ցեմենտային ծեփամածիկ,
- Պոլիմերային ծեփամածիկ:
ՈՐՏԵՂԻ”Ց ԳՆԵՄ ՈՐԱԿՅԱԼ ԵՎ ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՇԱՂԱԽՆԵՐ
- Ոչ միայն ծեփամածիկ, այլ նաև ցանկացած այլ բարձրակարգ շինանյութ գնելու համար օգտվեք հեղինակավոր շինանյութի խանութներից և կայքերից ( շինանյութ ներմուծողներից ),
- Ծեփամածիկի ( շինանյութի ) որակի մասին նախնական պատկերացում կազմելու համար ծանոթացեք նաև գնորդների կարծիքներին:

