ՆԱԽԱԲԱՆ

Առաջին տորթերը ի հայտ են եկել Իտալիայում և պատահական չէ, որ տորթ բառը առաջացել է իտալերենից ( իտալ.՝ torta բառից, լատ.՝ tōrta բառից է ): Տորթը իրենից ներկայացնում է բազմաշերտ աղանդ ( դեսերտ ), որի շերտերը ներծծված են ամենատարբեր տեսակի կրեմներով և մրգային ջեմերով և որպես կանոն, ամենավերևի շերտը ձևավորված է լինում գլազուրով, կրեմներով կամ մրգերով: Տորթերի ընդհանուր արտաքին առանձնահատկությունը նրանց դեկորատիվ մշակված մակերեսն է, որի համար օգտագործվում են տարբեր, հրուշակեղենի համապատասխան մեթոդներ` գրավիչ արտադրանք ստեղծելու նպատակներով:

ՏՈՐԹԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

Որպես կանոն տորթերի պատրաստմամբ և դիզայնով զբաղվում են հատուկ պատրաստվածություն ունեցող խոհարար-հրուշակագործները, սակայն տնային պայմաններում տորթ կարող է պատրաստել ցանկացած անձ:

Հիմնականում տորթերի պատրաստումը բաղկացած է հետևյալ փուլերից.

  • Պատրաստվում են տորթի շերտերը, որոնք կարող են լինել բիսկվիթային կամ շաքարավազային խմորից: Հնարավոր է նաև շերտերը պատրաստել որպես այդ երկուսի (բիսկվիթային կամ շաքարավազային խմորների) կոմբինացիա:
    • Ինչպես նաև տորթերի համար երբեմն օգտագործում են շերտավոր խմոր կամ վաֆլուց պատրաստված հատուկ շերտեր:
  • Շերտերի վրա քսվում է ջեմ, հատուկ այդ նպատակի համար կարագից, մարգարինից, շաքարավազից հարած սերուծքով պատրաստված զանազան կրեմներ, ինչպես նաև՝ խտացրած կաթ:
    • Շերտերի միջև հաճախ տեղադրում են նաև մրգային, հատապտուղների կամ ընկույզի շերտ, որը խոնավացվում է ալկոհոլով՝ սովորաբար՝ ռոմով և լիկյորով:
  • Ինչպես խմորի, այնպես էլ կրեմի մեջ կարելի է ավելացնել տարատեսակ համային և անուշահոտ հավելումներ՝ կակաոյի փոշի, վանիլին, սննդային ներկանյութեր,
  • Տորթի շերտերը պատրաստելուց հետո այն ձևավորում են համապատասխան դիզայնով և մատուցում:
ՏՈՐԹ-—-ՍՆԻԿԵՐՍ
ՏՈՐԹ-ՄՐԳԱՅԻՆ-ԿՂԶԻ

Սովորաբար տորթերը լինում են շրջանաձև, սակայն որոշ տարատեսակներ, ինչպես նաև արդյունաբերական արտադրության տորթերը թխվում են նաև քառակուսի կաղապարներում։ Այդպիսի տորթերը հաճախ կտորներով կտրտում և առանձին վաճառում են:

Վերջին ժամանակներս մեծ տարածում ունեն տորթերի ոչ սովորական ձևերը, օրինակ՝ աստղի կամ սրտի տեսքով: Այդպիսի տորթերն ավելի հաճախ պատրաստում են հատուկ առիթների համար։

ՏՈՐԹ-ԱՍՏՂ-—-23-ՓԵՏՐՎԱՐԻ
ՍՐՏԱՁԵՎ-ՏՈՐԹ.

5 ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ՏՈՐԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՏՈՐԹ - ՏՈՐԹԻ ԽԱՆՈՒԹՆԵՐ - ՏՈՐԹԵՐ
  • Միջնադարում կլոր հացը համարվում էր տորթ, որը ուներ 2 (երկու) միանման կողմեր,
  • Cupcakes կամ հայերենով մինի-տորթերը հայտնվեցին այն ժամանակ, երբ տորթերը սկսեցին պատրաստել բաժակների մեջ: Անգլերենով բաժակ հնչում է որպես cup («բաժակ»),
  • Ծննդյան առաջին տոնակատարությունները՝ որտեղ տորթ են «նվիրել», տեղի է ունեցել 1785 թվականին,
  • Ֆրանսիայում տորթը ի սկզբանե ​​հեռու էր քաղցր ուտեստ հանդիսանալուց և ավանդաբար մատուցվում էր որպես աղանդերի տեսականի: Դա մեծ կլոր և աղի կարկանդակ էր, որը միշտ պարունակում էր միս:
  • Հին ժամանակներում՝ օլիմպիական խաղերի ընթացքում, մարզիկներին կերակրում էին պանրով պատրաստված ​​տորթերով (քաղցր պանիրով ​​տորթ):

ՈՐՏԵՂԻ՞Ց ԳՆԵԼ ԿԱՄ ՊԱՏՎԻՐԵԼ ԲԱՐՁՐՈՐԱԿ ՏՈՐԹ

Ներկայումս ձեր պահանջներին և կարիքներին համապատասխան տորթ գնելը ոչ մի դժվարություն չի ներկայացնում: Կան մի քանի տարբերակներ բարձրակարգ և որակյալ տորթ պատվիրելու համար.

  • լավագույն հրուշակագործներին դուք կարող եք գտնել համացանցում, Google և Yahoo որոնողականոն համակարգերում,
  • հարցրեք ձեր ընկերներին և ծանոթներին: Նրանք խորհուրդ կտան և կօգնեն ձեզ այդ հարցում,
  • պարզապես www.BizRating.online կայքում դիտեք հաճախորդների կարծիքները այս կամ այն տորթեր վաճառող սրահների կամ կայքերի մասին: Այն կօգնի ձեզ կատարել ճիշտ ընտրություն, չէ՞ որ կարծիք հայտնած հաճախորդները արդեն օգտվել են այդ տորթերից և տեղեկացված են ավելի շատ:

ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

Տորթի Վաճառասրահների Վարկանիշը

Սուպերմարկետների Վարկանիշը


Ջոն-Ռոկֆելլեր

Ձեր բարեկեցությունը կախված է ձեր սեփական որոշումներից

Ջոն Ռոկֆելլեր (Джон Рокфеллер)

Looking for the Best Apps?

When an unknown printer took a galley of type and scrambled it to make a type specimen book. It has survived not.