
Ի՞ՆՉ Է TOP 5 -Ը
TOP 5 հոդվածաշարի նպատակն է հաճախորդներին ( սպառողներին ) ներկայացնել ոլորտի լավագույն հնգյակը և քաղաքացիներին օգնել ընտրություն կատարել առաջատար 5 ( Հինգ ) բրենդներից, խանութներից և կայքերից:

ՈՒՆԵ՞Ս ԲԻԶՆԵՍ
ԴԱՐՁԻՐ ԹՈՓ 5
ՆԱԽԱԲԱՆ
Ներկայումս դժվար է պատկերացնել ընկերության հաշվապահական հաշվառման վարումը առանց հաշվապահական ծրագրի: Հաշվապահները վաղուց արդեն կիրառում են հաշվապահական ծրագրերը, քանզի հաշվապահության վարումը այն դարձնում է դյուրին և էականորեն կրճատում աշխատանքի ծավալը: Սակայն միշտ չէ, որ ծրագիր ընտրելը հեշտ գործ է: Անգամ ծրագիր ընտրելը պահանջում է որոշակի մակարդակի հաշվ պահական և ֆինանսական գիտելիքներ: Ուստի ձեզ օգնելու նպատակով այս հակիրճ հոդվածում ներկայացված են ԹՈՓ 5 հաշվապահական ծրագրերը, որոնք կօգնեն հաշվապահության վարման և բիզնեսի ավտոմատացման ու արգացման հարցում:

ՀԱՅԿԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ
Հայկական Ծրագրեր ընկերությունը հաշվապահության ավտոմատացման ոլորտում ունի երկար տարիների փորձ և մշակում ու սպասարկում է.
- բանկային,
- հաշվապահական,
- առևտրային և
- CRM ( Customer Relationship Management ) համակարգեր:

ՋԻ ՍՈՖԹ ( G SOFT )
Ջի Սոֆթ ընկերությունը 2013 թվականից ի վեր սպառողներին է առաջարկում բիզնեսի ավտոմատացման բարձրակարգ համակարգեր և ներկայումս բազմաթիվ ընկերություններ և գործարարներ էականորեն հեշտացրել են իրենց բիզնեսի կառավարումը G-Soft հավելվածների շնորհիվ:

ԱՐ ԳՐՈՒՊ ( AR GROUP )
AR Group-ն իրականացնում է բիզնեսի ավտոմատացման համալիր լուծումներ ամենատարբեր ոլորտներում: Ընկերությունը մասնագիտացված է.
- բիզնես պրոցեսների ավտոմատացման,
- առևտրային համակարգերի ներդրման,
- սպասարկման և ուսուցման մեջ:

ՌԵՍԱԼ ՍՈՖՏ ( RESAL SOFT )
«Ռեսալ Սոֆտ» ընկերությունը հանդիսանում է 1С ընկերության ներկայացուցիչը Հայաստանում: Ծրագրային լուծումների միջոցով այն ձեր բիզնեսը կդարձնի ավելի արագ, վերահսկելի ու շահութաբեր։ Օգտագործելով և ներդնելով «1C» ընկերության, ինչպես նաև սեփական մշակման ծրագրային լուծումները, ընկերությունը կավտոմատացնի ձեր կազմակերպության բարդ և ընթացիկ աշխատանքային պրոցեսները:

ՀԻՄՆԱՐԿ.ԷՅԷՄ ( HIMNARK.AM )
Հիմնարկը մշակում է ծրագրեր փոքր և միջին ձեռնարկությունների վարչական գործառույթների ավտոմատացման համար՝ օգնելով գործարարներին ազատվել առօրյա ձանձրալի անելիքներից, վայելել ստեղծագործ աշխատանքի հաճույքը և կենտրոնանալ բիզնեսի զարգացման կարևոր խնդիրների վրա։
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված հաշվապահական ծրագրերի վերաբերյալ և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի հաշվապահական ծրագրերի ընտրության հարցում: Խնդրում ենք նաև հիշել և ծրագիր գնելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը վերջինիս մասին, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,
- նախ՝ կօգնեք ձեր ընկերներին և համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք ծրագրային ապահովման ընկերություններին վերացնել առկա ծրագրային թերությունները, եթե այդպիսիք կլինեն:
Եվ եթե այս հոդվածը օգտակար էր ձեզ համար և օգնեց ձեզ, ապա կիսվեք ձեր ընկերների և հարազատների հետ:
Էջի Ասույթը

Ամեն օր արեք ինչ-որ բան, ինչը ձեզ սարսափեցնում է
— Անհայտ Հեղինակ
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
- 1C, SAP, Odoo / Ի՞ՆՉ ERP/CRM ( ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ) ԸՆՏՐԵԼ
- ՓՆՏՐՈՒ՞Մ ԵՔ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
- ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱԱՀ ( ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿ ) ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ / TOP 5 ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿՈԴԵՐ / Ի՞ՆՉ ԵՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՌԱԽՈՍԻ ԿՈԴԵՐԸ
- TOP 5 ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐ ( ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ) ՆԵՐՄՈՒԾՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ
- TOP 5 ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ( ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ) ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ

ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով:





