ԲՐԵՆԴԱՅԻՆ ՀԱԳՈՒՍՏ / ՀԱԳՈՒՍՏԻ TOP 5 ԲՐԵՆԴՆԵՐ / ԳՆԻՐ ԲԱՐՁՐՈՐԱԿ ՀԱԳՈՒՍՏ - HAGUST - HAGUSTI XANUT


ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Կան ապրանքանիշեր ( բրենդներ ), որոնց հետևորդները միլիոնավոր մարդիկ են: Շատերի համար այդպիսի բրենդային հագուստը, ավաղ, մնում է անհասանելի ( համեմատաբար բարձր գների պատճառով ): Այնուամենայնիվ, հազարավոր մարդիկ են նախընտորւմ կրել նորաձև հագուստ և պատրաստ են այդ նպատակին ծառայեցնել անգամ իրենց վերջին խնայողությունները:

ԱՐՄԱՆԻ

ARMANI ( ԱՐՄԱՆԻ )

Armani- ն ապահովում է անթերի նորաձևություն, հմայք և զարմանահրաշ հագուստ: Հոլիվուդյան աստղերն այս ապրանքանիշի ամենահավատարիմ սպառողներն են և Armani Emporio ապրանքանիշի հագուստը ամենաթանկերից մեկն է:

Armani-ն նույնիսկ արտադրում է

  • օծանելիք,
  • կաշվե պայուսակներ,
  • գոտիներ,
  • ակնոցներ,
  • կոշիկներ:


ՇԱՆԵԼ

COCO CHANEL ( ԿՈԿՈ ՇԱՆԵԼ )

Chanel-ը իր հիմնադրումից ի վեր՝ 1909 թվականին, դարձել է ամենաճանաչված ապրանքանիշերից մեկը:

Շանել ապրանքանիշը ներառում է ինչպես բարձրակարգ հագուստ, այնպես էլ.

  • հագուստի պարագաներ, մասնավորապես՝ պայուսակներ, գոտիներ,
  • կոշիկ,
  • օծանելիք:

Անկախ նրանից, թե ինչ եք փնտրում, Շանել ապրանքանիշը ունի բազմաթիվ տարբերակներ ձեզ առաջարկելու համար:


GUCCI ( ԳՈՒՉԻ )

Gucci-ն իտալական նորաձևության բրենդ է, որը հիմնադրվել է 1921 թվականին Գուչիո Գուչիի կողմից՝ այն դարձնելով այն ամենահին իտալական նորաձևության ապրանքանիշերից մեկը, որն այսօր շարունակում է գործել և զարգանալ:

Ինչպես շատ պատմական նորաձևության տներ, բրենդը սկսեց որպես ճամփորդական իրերի արտադրող՝ արտադրելով շքեղ ճամփորդական ապրանքներ Իտալիայի հարուստ բարձր խավերի համար, ինչպես նաև ձիասպորտի սարքավորումներ:

GUCCI ( ԳՈՒՉԻ )


ՀԱԳՈՒՍՏ

ԿԱՆԱՑԻ ՀԱԳՈՒՍՏ

ԿՈՇԻԿ

ԿՈՇԻԿ

ՇԱՊԻԿ

ՊՈԼՈ-ՇԱՊԻԿՆԵՐ


RALPH LAUREN ( ՌԱԼՖ ԼՈՐԵՆ )

RALPH LAUREN ( ՌԱԼՖ ԼՈՐԵՆ )

Ralph Lauren Corporation-ը ամերիկյան նորաձևության ընկերություն է, որը հիմնադրվել է 1967 թվականին ամերիկացի մոդելավորող Ռալֆ Լորենի կողմից: Ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Նյու Յորքում և այն արտադրում է միջինից մինչև շքեղ սեգմենտի ապրանքներ: Ապրանքանիշը հայտնի է 3 կատեգորիաների ապրանքների արտադրությամբ.

  • հագուստ,
  • աքսեսուարներ,
  • օծանելիք:


HERMES ( ՀԵՐՄԵՍ )

Hermes International S.A. -ը ( կրճատ՝ Hermès, հայերն «Հերմես» ) Ֆրանսիական նորաձևության տուն է, որը հիմնադրվել է 1837 թվականին՝ որպես անձնակազմի և ձիավարության հանդերձանքի արտադրության արհեստանոց։ Շարունակելով մասնագիտանալ կաշվե իրերի արտադրության մեջ՝ Hermès-ը աստիճանաբար փոխեց տեսականին՝ սկսելով արտադրել.

  • հագուստ,
  • աքսեսուարներ,
  • օծանելիք։

Մոտավորապես 1950-ական թվականներից ընկերության լոգոն եղել է զրահապատ կառքի պատկեր:

ՀԱԳՈՒՍՏ


ԳԵՂԵՑԻԿ ԱՐԵՎԱՅՐՈՒՔ

Արևայրուքը բնական պրոցես է, որն առաջանում է արևի ուլտրամանուշակագույն ճառագայթման կամ սոլյարի լամպերի նկատմամբ մարմնի արձագանքի արդյունքում: Արևի տակ հայտնվելու դեպքում մաշկի …


Ի ԴԵՊ …

Սույն հոդվածը ընթերցելուց հետո դուք ավելի շատ եք տեղեկացված հագուստի բրենդների վերաբերյալ և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի: Խնդրում ենք նաև հիշել և ձեր պահանջներին համապատասխան հագուստ գնելուց հետո սույն կայքում հայտնել ձեր կարծիքը հագուստի խանութների և ապրանքանիշերի ընկերությունների վերաբերյալ, որի համար կայքը նախապես հայտնում է

Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք.

  • նախ՝ կօգնեք ձեր ընկերներին ու համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
  • միաժամանակ կօգնեք ընկերություններին վերացնել արտադրանքում և ծառայություններում առկա թերությունները, եթե այդպիսիք կհայտնաբերվեն:

Եվ եթե այս հոդվածը օգտակար էր ձեզ համար և օգնեց ձեզ, ապա կիսվեք ձեր ընկերների և հարազատների հետ:


ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

Տղամարդու Հագուստի Խանութների Վարկանիշը


Կանացի Հագուստի Խանութների Վարկանիշը


Էջի Ասույթը

Ջորջիո Արմանի

Աշխարհը փոխվում է, նորաձեւությունը՝ նույնպես

 — Ջորջիո Արմանի

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ


ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ

Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով:


Looking for the Best Apps?

When an unknown printer took a galley of type and scrambled it to make a type specimen book. It has survived not.