ՆԱԽԱԲԱՆ

Անկախ այն հանգամանքից, թե նախկինում փնտրել եք աշխատանք ( թափուր աշխատատեղ ) թե ոչ, սույն հակիրճ հոդվածում ներկայացված որոշ խորհուրդները և լավագույն 5 ( Հինգ ) կայքերը ձեզ կօգնեն ձեր նախընտրած աշխատանքը արագ գտնելու հարցում.

  • Մանրամասն գրեք ձեր ռեզյումեն,
  • նախապես պատրաստվեք հարցազրույցին,
  • թափուր աշխատատեղերի մասին հարցրեք ձեր շրջապատին,
  • անմիջական կապ հաստատեք ընկերությունների հետ,
  • օգտագործեք նաև սոցիալական ցանցերը,
  • գրանցվեք աշխատանքի գործակալություններում,
  • փնտրեք աշխատանքային հայտարարությունների կայքերում,
  • մասնակցեք ֆորումներին, միգուցե ձեր գործատուն այնտեղ է:

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՈՐՈՆՄԱՆ TOP 5 ԿԱՅՔԵՐ

TANGER.AM

«Տանժեռ» ռեքրութինգային ընկերություն

«Տանժեռ» ռեքրութինգային ընկերությունը, իր հաջող գործունեության շնորհիվ, առաջատար դիրք է զբաղեցնում Հայաստանի Հանրապետության ռեքրութինգային ( աշխատանքային ) շուկայում: «Տանժեռ»-ի պատվիրատուները հայաստանյան և միջազգային խոշոր ընկերություններն են: 

HR.AM

HR.AM-ASHXATANQ

HR.AM- ը աշխատանքի հայտարարությունների համար առաջին հայկական կադրային սոցիալական ցանցն է ( Armenian HR Portal ): HR.AM-ի հայեցակարգը հիմնված է այն գաղափարի շուրջ, որ կազմակերպությունները և աշխատանքի որակավորված թեկնածուները պետք է արդյունավետ փոխկապակցված լինեն:

MYJOB.AM

ԱՇԽԱՏԱՆՔ

MyJob.am վեբ կայքը պատրաստված է ՀՀ գործատուներին և պոտենցիալ աշխատակիցների միջև հեշտ և արագ կապի հաստատման նպատակով: Վեբ կայքը հատուկ ուշադրություն է դարձնում օգտագործման հարմարավետությանը և պարզությանը:

Կայքի օգտատերերից չի պահանջվում համակարգչային խորը իմացություն, հետևաբար կայքը հասանելի է հանրության լայն շերտերին:

JOBS.AM

JOBS.AM

JOBS.AM կայքը Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի հայտարարությունների լավագույն կայքերից մեկն է, որտեղ դուք կգտնեք աշխատանքի առաջարկություններ ( հայտարարություններ ) մասնագիտական բոլոր բնագավառներում:

LIST.AM

LIST.AM

List.am կայքը հայալեզու համացանցում ամենահայտնի կայքերից մեկն է: List.am-ը ընդհանուր առմամբ հանդիսանում է հայտարարությունների կայք, սակայն կայքում առկա է նաև թափուր աշխատատեղերի վերաբերյալ հսկայական տեղեկատվական բազա, որտեղ դուք կարող եք փնտրել և գտնել ձեր պահանջներին համապատասխան աշխատանքը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված աշխատանքային հատարարությունների կայքերի վերաբերյալ և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի աշխատանք փնտրելու հարցում: Խնդրում ենք նաև հիշել և աշխատանք գտնելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը աշխատանքի հայտարարությունների կայքերի մասին, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,

  • նախ՝ կօգնեք ձեր ընկերներին և համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
  • միաժամանակ կօգնեք կայքերին վերացնել առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:

Եվ եթե այս հոդվածը օգտակար էր ձեզ համար և օգնեց ձեզ, ապա կիսվեք ձեր ընկերների և հարազատների հետ:

Պետք չէ հիանալի լինել սկսելու համար, բայց պետք է սկսել հիանալի դառնալու համար

– Զիգ Զիգլար ՝ ամերիկացի գրող, մոտիվացիոն հրապարակախոս

Looking for the Best Apps?

When an unknown printer took a galley of type and scrambled it to make a type specimen book. It has survived not.