ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Ներկայումս՝ տոմսարկղերը առաջարկում են բազմաթիվ տոմսեր՝ ( պիեսների, մյուզիքլների, օպերաների, պարերի, թատերական ներկայացումների, շոու ծրագրերի և այլնի բազմաթիվ տոմսեր ) և երբ փորձում եք գնել որևէ տոմս, շատ բան պետք է հաշվի առնել՝ քան պարզապես տոմս ունենալը:

Այսպիսով՝ լավագույն տոմսերը ձեռքբերելու համար մենք կազմել ենք որոշ օգտակար խորհուրդներ, թե ինչպես գնել ձեր պահանջներին և կարիքներին համապատասխան տոմսեր և լավագույնս անցկացնել ձեր երեկոն:

ԻՆՉՊԵ՞Ս ԸՆՏՐԵԼ ՏՈՄՍ

ՔԱՅԼ 1 — ԴԻՏԵՔ ՏՎՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ( ԹԱՏՐՈՆԻ, ՇՈՈՒԻ ) ԱՆՈՆՍԸ ( ՆԱԽԱԴԻՏՈՒՄԸ )

Լավագույն թատրոնները ( կինոթատրոնները կամ ցանկացած շոու ծրագրերը ) նախապես հրապարակում են իրենց ներկայացման ( ծրագրի ) անոնսը, որտեղ հակիրճ ներկայացվում է.

  • բովանդակությունը,
  • դերասանների ցանկը,
  • այլ մանրամասներ:

ՔԱՅԼ 2 — ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՐԵՔ ՏՈՄՍԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻՆ

Կազմակերպիչները և տոմս վաճառող տոմսարկղերը երբեմն սահմանափակումներ են դնում տոմսերի վրա` անվտանգության լրացուցիչ միջոցներ ապահովելու համար: Օրինակ՝ ձեր տոմսերը ստուգելու ժամանակ ( ձեր իսկ անվտանգության համար ) գուցե ստիպված լինեք տրամադրել անձը հաստատող որևէ փաստաթուղթ կամ վճարման քարտ, որն օգտագործվում է տոմսերը գնելու համար:

ՔԱՅԼ 3 — ՍՏՈՒԳԵՔ ՏՈՄՍԵՐԻ ԳՆԵՐԸ

Հաճախ տոմսարկղի կողմից առաջարկվում են լրացուցիչ հավելյալ վճարումներ և VIP փաթեթներ, որոնք առաջարկում են ավելի

  • լավ դիրք կամ
  • լրացուցիչ առավելություններ:

Անպայման ստուգեք, թե ինչի՞ համար եք վճարում և թե կոնկրետ ի՞նչ է ներառված գնի մեջ: Օրինակ՝ եթե դուք գնում եք որևէ արտոնյալ տոմս, ապա եղեք տեղեկացված, ինչու՞մ են արտահայտվում արտոնյալ պայամանները, մասնավորապես՝ արտոնյալ պայմանների ի՞նչ նշումներ են արված տոմսի վրա::

ՔԱՅԼ 4 — ՏՈՄՍԵՐԻ ՆՍՏԱՏԵՂԵՐԻ ԴԻՐՔԸ

Տոմսարկղերից տոմսեր գնելիս, թերևս ամենակարևորներից մեկն էլ նստատեղերի դիրքն է դահլիճում: Նախապես որոշեք և ընտրեք նստատեղերի այնպիսի դիրք, որը ավելի հոգեհարազատ է ձեզ համար.

  • պարտեր,
  • օթյակ,
  • ամֆիթատրոն:

TOSARKGH

ՔԱՅԼ 5 — ՏՈՄՍԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ՏԵՍԱԿԸ

Ներկայումս տոմսարկղերից դուք կարող եք տոմսեր գնել հետևյալ տարբերակներով.

Օնլայն Տարբերակ

  • թղթային էլեկտրոնային տոմսեր — տվյալ դեպքում դուք էլեկտրոնային տոմսը կստանաք ձեր էլեկտրոնային հասցեին,
  • տոմսերի առաքումը փոստով — այս դեպքում տոմսարկղը ձեր նշած հասցեով կառաքի ձեր պատվիրած տոմսը:

Ոչ Օնլայն Տարբերակ

  • Տոմսերի վաճառքով զբաղվող ցանկացած տոմսարկղից;

[templatic_contentbox type=”info” title=”ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ”]Եթե ձեր տոմսերը առաքվելու են ձեր նշած հասցեով, ապա հատկացրեք 1-2 րոպե ևս և ստուգեք ձեր հասցեն, որպեսզի տոմսարկղը ճիշտ հասցեով ուղարկի ձեր տոմսերը:[/templatic_contentbox]

ՔԱՅԼ 6 — ԶԳՈՒՅՇ ԵՂԵՔ ՏՈՄՍԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՑԱՆԿԱՑԱԾ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ՀԵՏ

ԽՈՒՍԱՓԵՔ.

  • ամրագրման հաստատման,
  • տոմսերի կամ
  • շտրիխ կոդերի

տարածումից, քանի որ դա կարող է թույլ տալ ուրիշներին կրկնօրինակել տոմսը և մուտք գործել ձեր փոխարեն՝ թույլ չտալով, որ դուք մասնակցեք շոուին ( ներկայացմանը ):

ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

Կինոթատրոնների Վարկանիշը

Թատրոնների Վարկանիշը

ԹԱՏՐՈՆ

Էջի Ասույթը

— Նե՛ո, ոչ ոք նախկինում դա չի արել

— Դա մեր շանսն է

Մատրիցա ( The Matrix ) ֆիլմից

Looking for the Best Apps?

When an unknown printer took a galley of type and scrambled it to make a type specimen book. It has survived not.