
Երբ խոսքը գնում է միջոցառումների, մասնավորապես՝ հարսանյաց հանդիսությունների կազմակերպման մասին, կազամակերպիչները ձգտում են այն դարձնել առավելագույնս հմայիչ և տպավորիչ: Հարսանյաց միջոցառումներում հարսանյաց երեկոն ավելի հետաքրքիր և գեղեցիկ անցկացնելու բեռը ընկնում է թամադայի վրա:
ՈՐՈ՞ՆՔ Են ԹԱՄԱԴԱՅԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Թայմինգ ( Timing՝ ժամանակի կառավարում ): Խնջույքը տևում է որոշակի ժամանակ և այս ընթացքում պետք է ժամանակ ունենալ ուտելու, պարելու, նորապսակներին շնորհավորելու, մրցույթների մասնակցելու, հարսանեկան տորթը կտրելու և այլն: Թամադան հոգ է տանում, որ ժամանցային ծրագիրը չձգվի կամ, ընդհակառակը, արագ չավարտվի,
- Հյուրերի ծանոթություն: Երեկոյի ընթացքում լավ հյուրընկալող թամադան անպայման կծանոթացնի բոլոր հրավիրվածներին և ջերմ մթնոլորտ կստեղծի նույնիսկ ամենաշքեղ և մարդաշատ հարսանիքի ժամանակ,
- Երիտասարդների հանդիպման կազմակերպում: Սրանով սկսվում է թամադայի աշխատանքը՝ նա պետք է գեղեցիկ ողջունի նորապսակներին ռեստորանի մուտքի մոտ,
- Կենացներ: Ինքը՝ թամադան, պետք է գեղեցիկ ու տրամաբանական կենացներ ասի, ինչպես նաև ժամանակին խոսքը տա հյուրերին,
- Ժամանց: Հյուրերից ոչ մեկը չպետք է ձանձրանա: Իրավիճակը լիցքաթափելը, մրցումների և խաղերի համար լավագույն պահերը գտնելը թամադայի գլխավոր խնդիրն է,
- Համագործակցություն DJ-ի հետ: Սովորաբար թամադան ու դիջեյն աշխատում են զույգով, ինչը շատ արդյունավետ է,
- Կոնֆլիկտների և ֆորսմաժորների լուծում: Սցենարը լավն է, բայց հազվադեպ է, որ հարսանիքը տեղի է ունենում առանց խոչընդոտի: Անկանխատեսելի իրավիճակի դեպքում թամադան պետք է հնարամիտ լինի,
- Հյուրերի հսկողություն: Սովորաբար հարսանիքի ժամանակ ալկոհոլը բառացիորեն «ջրի պես հոսում է» և ոչ բոլոր հյուրերը կարող են իմանալ իրենց չափը: Թամադան, իհարկե, չի հաշվի կենացների քանակը, բայց նա կարող է, անհրաժեշտության դեպքում մեծացնի կենացների միջև ընդմիջումը,
- Տոնի ավարտը: Հանդիսավոր հրաժեշտը երիտասարդներին՝ երեկոյի վերջին ակորդն Է։ Թամադան պետք է հրաժեշտի խոսքեր ասի և շնորհակալություն հայտնի ներկաներին։
Ի՞ՆՉ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼ ԹԱՄԱԴԱ ԸՆՏՐԵԼԻՍ

ՄԻ ԽՆԱՅԵՔ ՀԱՆԴԻՍԱՎԱՐԻ՝ ԹԱՄԱԴԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎՐԱ
Ինչ էլ ասեք, հարսանիքի հիմնական մասը բանկետն է, իսկ խնջույքի դեմքը թամադան: Հենց այս մարդն է ( ձեզ հետ միասին ), ով կստեղծի տոնի մթնոլորտը։ Մտածեք այն հարսանիքների մասին, որոնց դուք եղել եք որպես հյուրեր: Ի՞նչ եք հիշում: Հարսի զգեստը — լավ: Սնունդը քիչ հավանական է: Թամադային — իհարկե: Թամադային հիշում են բոլորը և միշտ:
ՏՂԱՄԱՐԴ ԹԵ՞ ԿԻՆ
Դա իսկապես հեշտ է ընտրել: Կին թամադաները հարմար են այն զույգերի համար, ովքեր ցանկանում են ստեղծել ռոմանտիկ և նույնիսկ սենտիմենտալ տոնական մթնոլորտ: Կին թամադաներից անակնկալներ չեն սպասվում՝ նրանք, որպես կանոն, ավանդական հարսանիքներ են անցկացնում, առանց կրեատիվության, բայց գեղեցիկ ու հուզիչ։
Թամադա տղամարդիկ բաժանվում են երկու տեսակի.
- Երիտասարդ մինչև 30 տարեկան: Որպես կանոն, նրանք ստեղծագործ տղաներ են: Եթե ձեր հյուրերի մեծամասնությունը երիտասարդներ են և դուք ինքներդ ցանկանում եք հարսանիքին երիտասարդական շունչ հաղորդել, հատուկ նշանակություն չտալ ավանդույթներին ( կամ անել ընդհանրապես առանց դրանց ), ապա այս տարբերակը ձեզ համար է:
- 40 տարեկանից ցածր և բարձր «պինդ» տղամարդիկ: Ավելի հարմար է թամադայի դերի համար։ Եթե ձեր հյուրերը հիմնականում ավագ սերնդի ներկայացուցիչներ են, իսկ հարսանիքն ինքնին ավանդական է, ապա նման թամադան ձեզ հիանալի կհամապատասխանի։
ԳՈՎԱԶԴ ԷՋՈՒՄ

TOP 10
ՀԱՐՍԱՆՅԱՑ ( ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ) ՍՐԱՀՆԵՐ
ԾԱՆՈԹԱՑԵՔ ԹԱՄԱԴԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ
Համացանցում որոնեք կամ հաղորդավարից խնդրեք սովորական տեսանյութ, որում թամադան ցուցադրում է իր աշխատանքը: Այդ հոլովակը շատ բան կպատմի թամադայի մասին:
ԳՈՎԱԶԴ ԷՋՈՒՄ

ՈՍԿՅԱ ԱԿԱՆՋՕՂ

ՈՍԿՅԱ ՄԱՏԱՆԻ

ՈՍԿՅԱ ՇՂԹԱ
ՄԻ ԿԵՆՏՐՈՆԱՑԵՔ ՌԱԴԻՈՅԻ ԿԱՄ ՀԵՌՈՒՍԱՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՎՐԱ
«Աստղերը» շատ են գնահատում իրենց հեղինակությունը և միշտ չէ, որ պատրաստ են բավարարել իրենց հաճախորդների կարիքները։ Նրանց համար ավելի կարևոր է սեփական կերպարը։ Հետևաբար, նման թամադաները հաճախ առանձնանում են որոշակի «ծուլությամբ» և հարսանիքը վարում են բավականին սառնասրտորեն, առանց զգացմունքների:
ԿԱԶՄԵՔ ՄՈՏԱՎՈՐ ԾՐԱԳԻՐ ԵՐԵԿՈՅԻ ՀԱՄԱՐ ԵՎ ՔՆՆԱՐԿԵՔ ՍՑԵՆԱՐԸ
- Տոնակատարության մեկնարկի ժամանակը,
- մրցույթները և դրանց հերթականությունը,
- ավանդույթները և դրանց իրականացման մոտավոր ժամանակը ( օրինակ՝ երիտասարդների առաջին պարը ժամը 20.00-ին ),
- դերասանների կատարումների ճշգրիտ ժամանակը ( արտիստները երբեմն ունենում են 3 հարսանիք մեկ երեկոյի ընթացքում և նրանք պետք է ամեն տեղ ժամանակին հասցնեն ),
- հանդիսության ժամանցային մասի ավարտի ժամը ( հաղորդավարի մեկնում )
- տոնի ավարտի ժամանակը ( DJ-ի և թամադայի հեռանալով, տոնակատարությունը գրեթե երբեք չի ավարտվում )
Հետևեք, որ թամադան գրի առնի այն ամենը, ինչ կապված է հարսանիքի ժամանակի, վայրի, դրես կոդի հետ:
ԿՆՔԵՔ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
Պայմանագիրը ցանկացած պարագայում անհրաժեշտ է: Այն ոչ միայն իրավաբանական փաստաթղուղթ է, այլ նաև նախատեսում է պատասխանատվություն։
Ինչի՞ վրա ուշադրություն դարձնել
- Նախատեսեք տուգանքներ՝ թամադայի հարսանիքից ուշանալու դեպքում ( այո, պատահում է ),
- դրես-կոդին չհամապատասխանելը,
- համաձայնեցված ծառայությունները չմատուցելը,
- հարբած հայտնվելը,
- տոնի մասնակիցներին վիրավորելը ( և. սա նույնպես տեղի է ունենում ),
- սահմանեք թամադային փոխարինելու հնարավորություն, եթե նա ինքը չի կարող կատարել իր պարտականությունները հիվանդության պատճառով:
ԱՆՇՈՒՇՏ ՁԵԶ ՕԳՏԱԿԱՐ ԿԼԻՆԵՆ ՆԱԵՎ ԱՅՍ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ

ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ՖՈՏՈՍԵՍԻԱ ( ՆԿԱՐՆԵՐ )

ՀԱՐՍԱՆՅԱՑ ԶԳԵՍՏ ( ՏԵՍԱԿՆԵՐԸ )
Ի ԴԵՊ …
Սույն հոդվածը ընթերցելուց հետո դուք ավելի շատ և մանրամասն եք տեղեկացված թամադա ընտրելու վերաբերյալ և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի: Միաժամանակ խնդրում ենք նաև հիշել և ձեր հանդիսությունը հիշարժան անցկացնելուց հետո սույն կայքում հայտնել ձեր կարծիքը թամադաների վերաբերյալ, որի համար կայքը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,
- նախ՝ կօգնեք ձեր ընկերներին ու համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ թամադաներին կօգնեք վերացնել ծառայություններում առկա թերությունները, եթե իհարկե այդպիսիք կլինեն:
Եվ եթե այս հոդվածը օգտակար էր ձեզ համար և օգնեց ձեզ, ապա կիսվեք ձեր ընկերների և հարազատների հետ:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

Միջոցառումների Կազմակերպիչների Վարկանիշը
Ռեստորանների Վարկանիշը

էջի Ասույթը

Սերն է, որ անհնարինը դարձնում Է հնարավոր
— Հնդկական ասացվածք
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
- ԾԱԼՔԱՎՈՐ ՀԱՐՍԱՆՅԱՑ ԶԳԵՍՏ / ՀԱՐՍԱՆՅԱՑ ԶԳԵՍՏԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- ԻՆՉՊԵ՞Ս ԸՆՏՐԵԼ ԱՐԾԱԹՅԱ ԶԱՐԴԵՐ / ԱՐԾԱԹՅԱ ԶԱՐԴԵՐԻ ԽՆԱՄՔԸ
- ԸՆՏՐՈՒՄ ԵՆՔ ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ / 10 ԽՈՐՀՈՒՐԴ ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԸՆՏՐԵԼԻՍ
- ՀԱՐՍԱՆՅԱՑ ԶԳԵՍՏ / ՀԱՐՍԱՆՅԱՑ ԶԳԵՍՏՆԵՐԻ ( ՇՐՋԱԶԳԵՍՏՆԵՐԻ ) ՈՃԵՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- ԽՄԲԱՅԻՆ ՏՈՒՐ ԹԵ՞ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՈՒՐ / Ո՞Ր ՏՈՒՐԵՐՆ ԵՆ ՀԱՐՄԱՐ
- ՀԱՐՍԱՆՅԱՑ ԶԳԵՍՏ ԲԱՑ ՄԵՋՔՈՎ / ՄԵՋՔԸ ԲԱՑ ՀԱՐՍԱՆՅԱՑ ԶԳԵՍՏԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով:





