ՍՊԱՍՔ — TOP 5 ԽԱՆՈՒԹՆԵՐ

  Ունենալ գեղեցիկ և բարձրորակ սպասք, յուրաքանչյուր տանտիրուհու երազանքն է: Այն ոչ միայն կգեղեցկացնի սեղանը, այլ նաև՝ կբարձրացնի ձեր տրամադրությունը: Սպասքը ըստ օգտակործման բնույթի կարող է լինել 5 (Հինգ) տեսակի՝

  • Խոհանոցային սպասք,
  • Հյուրասենյակի սպասք,
  • Հնաոճ սպասք,
  • Ռոյալ ( Royal ) սպասք,
  • Հավաքածուներ:

Ստորև հատուկ ձեզ համար ներկայացվում է սպասքի լավագույն խանութ-սրահները, որտեղ դուք կարող եք փնտրել և գտնել ձեր պահանջներին և ոճին համապատասխան սպասք մատչելի և հասանելի գներով:

1. ՌՈԼՍՆ ՀՈՄ ( ROLSN HOME )

«ՌՈԼՍՆ ՀՈՄ» կազմակերպությունը Հայաստանում ներկայացնում է

  • գերմանական,
  • անգլիական,
  • չեխական և
  • իսպանական

աշխարհահռչակ և հայտնի ֆիրմաների անկրկնելի և նորաոճ սպասքի և տնային պարագաների հավաքածուներ: «ՌՈԼՍՆ ՀՈՄ» -ը հիրավի կարող է հպարտանալ իր անկրկնելի ապրանքատեսականիով և գնային առաջարկներով:

ՌՈԼՍՆ ՀՈՄ / ROLSN HOME

2. ԲԱԿԿԱՐԱՏ ( BACCARAT )

SPASQ

«ԲԱԿԿԱՐԱՏ» ապրանքանիշը հիմնադրվել է հեռավոր 1765 թվականին: «ԲԱԿԿԱՐԱՏ»-ը ներկայումս ծաղկել և դարձել է բյուրեղապակյա սպասքի ամենահիասքանչ և ցանկալի արտադրողներից մեկը: Նրա տեսականին շատ լայն է՝ նրբագեղ ծաղկամաններից մինչև կենդանիների վառ արձանիկներ, զանազան մրգամաններ և ծաղկամաններ, իսկ ձեռագործ BACCARAT բաժակները ներառում են մի շարք գինու բաժակներ, ջրի բաժակներ, սափորներ և դեկանտներ:

3. ՏՈՐՏԻՆԻ ( TORTINI )

«ՏՈՐՏԻՆԻ» ապրանքանիշի ոճերի մեծ բազմազանությունը հնարավորություն է տալիս ընտրել ցանկացած ճաշակի կամ ինտերիերի համար նախատեսված սպասք: «ՏՈՐՏԻՆԻ» -ին յուրահատուկ է նաև իր գնային առաջարկներով: Նա առաջարկում է սպասք բոլորի համար, բոլոր գնային միջակայքերում:

SPASQ

4. ՎԻԼՄԱՔՍ ԱՐՄԵՆԻԱ ( WILMAX ARMENIA )

«ՎԻԼՄԱՔՍ» ընկերությունը հիմնադրվել է 2010 թվականին Բրիտանիայում: Ընկերությունն արտադրում է նուրբ ճենապակյա սպասքի լայն տեսականի, բարձրորակ 18/10 չժանգոտվող պողպատից դանակներ, Barware & Hollowware, Crystaline և Thermo Glassware, Natural Bambooware հավաքածուները: Ներկայումս «ՎԻԼՄԱՔՍ» ընկերությունը արտադրանքը ներկայացնում է աշխարհի ավելի քան 100 երկրներում: WILMAX սպասքը բավարարում է ռեստորանային ծառայության պահանջները և իդեալական է տնային օգտագործման համար:

5. ՊՐԱՀԱ ( PRAGA )

«ՊՐԱՀԱ» ընկերությունը սպառողին է առաջարկում բարձրորակ և շքեղ ճենապակյա և բյուրեղապակյա սպասք, ջահեր, մրգամաններ, ծաղկամաններ, սրբապատկերներ, նկարներ, արձանիկներ, դանակ և պատառաքաղ, բաժակներ և սպասքի այլ տեսականի: Տարիների ընթացքում իր գործունեության աշխարհագրությունն ընդլայնելով՝ «ՊՐԱՀԱ»-ն համագործակցում է գերմանական, իտալական, իսպանական, հունական, լեհական, չեխական աշխարհահռչակ արտադրողների հետ: «ՊՐԱՀԱ» ընկերությունը առաձնահատուկ ուշադրություն է դարձնում ապրանքների որակին` բավարարելով բոլոր հաճախորդների պահանջները:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Այժմ Դուք ավելի շատ եք տեղեկացված բրենդային սպասքի խանութ-սրահների մասին: Հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի սպասք գնելիս և դուք արդեն կկարողանաք ճիշտ ընտրություն կատարել գնումների ժամանակ: Խնդրում ենք նաև հիշել և սպասքի գնումներ կատարելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել Ձեր կարծիքը գնված ապրանքանիշի կամ սպասք վաճառող խանութ-սրահների մասին, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,

  • նախ՝ կօգնեք ապագա սպասքի գնորդներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
  • միաժամանակ կօգնեք սպասք արտադրողին ( վաճառողին, ներմուծողին ) վերացնել առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:

Եվ եթե այս հոդվածը օգտակար էր ձեզ համար և օգնեց ձեզ, ապա կիսվեք ձեր ընկերների և հարազատների հետ:

ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

Համակարգիչ Ներմուծողների Վարկանիշը

Հեռուստացույց Ներմուծողների Վարկանիշը

Եթե միշտ անում ես այն, ինչ դու միշտ արել ես, միշտ կլինես այնտեղ, որտեղ միշտ եղել ես

Էջի Ասույթը

 

Եթե միշտ անում ես այն, ինչ դու միշտ արել ես, միշտ կլինես այնտեղ, որտեղ միշտ եղել ես

 — T.D. Jakes

Looking for the Best Apps?

When an unknown printer took a galley of type and scrambled it to make a type specimen book. It has survived not.