
Իսպանիան իսկապես ամեն ինչ ունի՝ անհավանական լանդշաֆտներից և լողափերից մինչև աշխարհահռչակ խոհանոց և հարուստ պատմություն, էլ չենք խոսում ֆանտաստիկ թանգարանների և հիանալի ճարտարապետության մասին: Ահա ընդամենը մի քանի պատճառ, թե ինչու պետք է կյանքում գոնե մեկ անգամ այցելել Իսպանիա ( Մադրիդ ):
ԻՆՉՈՒ՞ ԻՍՊԱՆԻԱ
ԻՍՊԱՆԻԱՆ ԼԱՆԴՇԱՖՏՆԵՐԻ ԵՐԿԻՐ Է

Իսպանիան հայտնի է իր լողափերով և արևոտ կլիմայով, իր բազմազան լանդշաֆտներով: Նրա լեռները հոյակապ են՝ հյուսիսային Պիրենեյներից և Պիկոս դե Էուրոպայից մինչև հարավում գտնվող Սիեռա Նևադա ( որտեղ գտնվում է Եվրոպայի ամենահարավային լեռնադահուկային հանգստավայրը ) և Mount Teide հրաբուխը Կանարյան Տեներիֆե կղզում:
Իսպանիայում է գտնվում նաև Եվրոպայի միակ անապատը՝ Կաբո դե Գատան Ալմերիայում:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: 1 ( մեկ ) հոդվածում գովազդի գինը կազմում է սկսած ՏԱՐԵԿԱՆ 18 000 ( ԱՄՍԱԿԱՆ 1 500 ) դրամից:

ԻՍՊԱՆԻԱՆ ԼԻ Է ԱՐԿԱԾՆԵՐՈՎ
Եթե ցանկանում եք ադրենալին ստանալ, ապա Իսպանիայում հնարավորությունները անվերջ են: Աշխարհի ամենասարսափելի արահետներից մեկը գտնվում է Իսպանիայի և Պորտուգալիայի սահմանին:
Դահուկավազքը և սնոուբորդը, ջրային սպորտաձևերը և արշավները՝ բոլորը հասանելի են զբոսաշրջիկներին և ունեն բարձր մակարդակի սպասարկում, իսկ Իսպանիայի հյուսիսային առափնյա հատվածում անցկացվում են սերֆինգի ամենամյա մրցումներ:

Ինչպե՞ս Մեկնել Իսպանիա ( Մադրիդ )

ԻՍՊԱՆԻԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՐԿԻՐ Է

Դուք կարող եք բացահայտել Իսպանիայի ամենահայտնի նկարիչների աշխատանքները աշխարհահռչակ արվեստի պատկերասրահներում ՝ Մադրիդի Պրադոյից և Ռեյնա Սոֆիայից մինչև Բիլբաոյի մոդեռնիստ Գուգենհայմը և Բարսելոնայի Պիկասոյի թանգարանները:
Նաև արժե ուսումնասիրել Իսպանիայի ավելի փոքր թանգարանները, օրինակ՝ Կատալոնիայի Ֆիգերես քաղաքի Սալվադոր Դալի թանգարանը մեծ հարգանքի տուրք է սյուրռեալիստ նկարչին:
ԻՍՊԱՆԻԱՆ ՀԱՅՏՆԻ Է ԼՈՂԱՓԵՐՈՎ

Իսպանիան ունի գրեթե 5000 կմ ( 3,107 մղոն ) ափամերձ տարածք և Իսպանիայում են գտնվում աշխարհի որոշ ամենագեղեցիկ լողափերը: Յուրաքանչյուր տարի տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ են այցելում Իսպանիա և հանգստանում իսպանական գեղատեսիլ լողափերում:
Իսկապես արժե գեթ 1 ( Մեկ ) անգամ հանգստանալ Իսպանիայի արևոտ և ոսկեփայլ լողափերում:
ՄԱՏՉԵԼԻ
ԱՎԻԱՏՈՄՍԵՐ
ՎԱՃԱՌՈՂ
TOP 5 ԿԱՅՔԵՐ






ԻՍՊԱՆԻԱՆ ՀԱՅՏՆԻ Է ԳԻՆԻՆԵՐՈՎ
Իսպանիայում են գտնվում աշխարհի լավագույն երկու թիմերը՝ «Ռեալ Մադրիդը» և «Բարսելոնան», որտեղ խաղացել են աշխարհահռչակ ֆուտբոլիստներ Կրիշտիանու Ռոնալդուն և Լիոնել Մեսսին:

ԻՍՊԱՆԻԱՆ ՀԱՅՏՆԻ Է ԳԻՆԻՆԵՐՈՎ
Իսպանիան ունի ավելի քան 2,9 միլիոն հեկտար խաղողի այգիներ, ամենից շատը աշխարհի ցանկացած երկրից և հանդիսանում է աշխարհում երրորդ ամենամեծ գինի արտադրողը Ֆրանսիայից և Իտալիայից հետո:
ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Սկսած Սևիլիայի գոթական տաճարից ( ամենամեծը աշխարհում ) և Բարսելոնայի բազմաթիվ գլուխգործոցներից, վերջացրած Գուգենհայմի թանգարանով և Սանտիագո Կալատրավայի արվեստի և գիտությունների քաղաքով Վալենսիայում, Իսպանիան հարուստ է անհավատալի ճարտարապետությամբ, որը ներառում է ինչպես իր հարուստ պատմությունը, այնպես էլ առաջադեմ մոդեռնիզմը:


ԻՍՊԱՆԻԱՆ ՀԱՅՏՆԻ Է ՏՈՆԵՐՈՎ
Իսպանիան ունի աշխարհի ամենահայտնի փառատոններն ու տոները՝ սկսած Պամպլոնայում ցուլերի վազքից մինչև Լա Ռիոխայի ամենամյա գինու փառատոնը:
Բացի այդ Իսպանիայի յուրաքանչյուր համայնք և քաղաք ունի իր տոնակատարությունները, որտեղ հավաքվում են մարդիկ՝ ուրախանում, զվարճանում և մասնակցում տոնակատարությանը:
Շատերին հետաքրքրում է նաև «ԳԵՂԵՑԻԿ ԱՐԵՎԱՅՐՈՒՔԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ» հոդվածը

Արևայրուքը բնական պրոցես է, որն առաջանում է արևի ուլտրամանուշակագույն ճառագայթման կամ սոլյարի լամպերի նկատմամբ մարմնի արձագանքի արդյունքում: Արևի տակ հայտնվելու դեպքում մաշկի …
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի Իսպանիա ուղևորվելիս: Խնդրում ենք նաև հիշել և Իսպանիա շրջագայության մեկնելուց հետո սույն կայքում հայտնել ձեր կարծիքը շրջագայության և տուրիստական գործակալության ծառայությունների մասին, որի համար կայքը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,
- նախ՝ կօգնեք ապագա զբոսաշրջիկներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք տուրիստական գործակալություններին վերացնել ծառայություններում առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:
Եվ եթե այս հոդվածը օգտակար էր ձեզ համար և օգնեց ձեզ, ապա կիսվեք ձեր ընկերների և հարազատների հետ:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

Տուրիստական Գործակալությունների Վարկանիշը
Դեպի Իսպանիա Տուրերի Վարկանիշը

Էջի Ասույթը

Աշխարհը փոխելու համար հարկավոր են գեղեցիկ ստեր և արյան ծով
Կապիտան Փրայս՝ (Call of Duty: Modern Warfare 2)
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
- ԸՆՏՐՈՒՄ ԵՆՔ ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ / 10 ԽՈՐՀՈՒՐԴ ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԸՆՏՐԵԼԻՍ
- ԽՄԲԱՅԻՆ ՏՈՒՐ ԹԵ՞ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՈՒՐ / Ո՞Ր ՏՈՒՐԵՐՆ ԵՆ ՀԱՐՄԱՐ
- 20 ՓԱՍՏ ՖԻՏՆԵՍԻ ՄԱՍԻՆ / Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱԼ ՖԻՏՆԵՍ ԱԿՈՒՄԲ ԱՅՑԵԼԵԼԻՍ ( ՖԻՏՆԵՍՈՎ ԶԲԱՂՎԵԼԻՍ )
- ԸՆՏՐՈՒՄ ԵՆՔ ՀԱՐՍԱՆՅԱՑ ՍՐԱՀ / ՀԱՐՍԱՆՅԱՑ ՍՐԱՀԻ ( ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՐԱՀԻ ) ԸՆՏՐՈՒԹՅԱՆ 20 ՀԱՐՑ
- ՍՊԱՍՔԻ ՎԱՐՁՈՒՅԹ / ՍՊԱՍՔԻ ՎԱՐՁՈՒՅԹԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- TOP 5 ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ / ԸՆՏՐՈՒՄ ԵՆՔ ՌԵՍՏՈՐԱՆ ( ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐ ) ԵՐԵՎԱՆՈՒՄ

ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով:




