
Շաքարային դիաբետ ( շաքարախտ )-ը քրոնիկական հիվանդություն է, որն առաջանում է նյութափոխանակության խանգարումներով` ինսուլինի սինթեզի անբավարարության և արյան մեջ շաքարի ավելացման պատճառով: Հիվանդությունը կարող է հանգեցնել մի շարք լուրջ պաթոլոգիաների զարգացման:
ՇԱՔԱՐԱՅԻՆ ԴԻԱԲԵՏ ( ՇԱՔԱՐԱԽՏ ) -Ի ՏԵՍԱԿՆԵՐՆ ԵՆ
Գոյություն ունեն շաքարախտի երկու տեսակ:
- I տիպն արտահայտվում է ինսուլինի անբավարար արտադրությամբ: I տիպի շաքարախտը ավելի հաճախ ախտորոշվում է երեսուն տարեկան չլրացած հիվանդների մոտ: Շատ դեպքերում այն զարգանում է վիրուսային հիվանդության կամ տոքսինների ազդեցության պատճառով, ենթաստամոքսային գեղձի գործունեության վատթարացման հետևանքով,
- II տեսակը՝ մարմինը պարզապես չի ընդունում ինսուլինը:
Շաքարախտով հիվանդների մեծ մասը հիվանդանում է II տիպի հիվանդությամբ: Տարիքով մարդիկ ավելի հակված են II տիպի հիվանդության , քանի որ տարիների ընթացքում շաքարի հանդուրժողականությունը նվազում է: Գոյություն ունեն մի շարք գործոններ, որոնք մեծացնում են II տիպի շաքարախտի զարգացման ռիսկը.
- ժառանգականություն,
- ավելորդ քաշ,
- ոչ պատշաճ դիետա,
- սրտի և արյան անոթների հիվանդություններ,
- քրոնիկ սթրես,
- որոշակի դեղամիջոցների ընդունում,
- մակերիկամների քրոնիկական անբավարարություն:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: 1 ( մեկ ) հոդվածում գովազդի գինը կազմում է սկսած ՏԱՐԵԿԱՆ 18 000 ( ԱՄՍԱԿԱՆ 1 500 ) դրամից:

ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՇԱՔԱՐԱՅԻՆ ԴԻԱԲԵՏԻ ԱԽՏԱՆԻՇՆԵՐԸ
Շաքարախտը արտահայտվում է հետևյալ ախտանիշներով.
- անընդհատ ծարավի զգացում, որը չի դադարում հեղուկների օգտագործմամբ,
- հաճախակի միզարձակություն,
- ախորժակի ավելացում,
- մաշկի չորացում,
- քորի առաջացում,
- աշխատունակության անկում,
- անքնություն,
- կծկումներ սրունքներում,
- տեսողության նվազում:
Նշենք նաև, որ հնարավոր է, որ հիվանդությունը երկար ժամանակ ընթանա՝ բացարձակապես առանց ախտանիշների: Դա հնարավոր է պարզել միայն թեստեր հանձնելուց հետո:
ԳՈՎԱԶԴ ԷՋՈՒՄ

ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ
TOP 10
ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
ՇԱՔԱՐԱՅԻՆ ԴԻԱԲԵՏԻ ԲՈՒԺՈՒՄԸ
Թերապիան ուղղված է.
- գլյուկոզայի մակարդակի իջեցմանը,
- նյութափոխանակության գործընթացների նորմալացմանը և
- բարդությունների կանխարգելմանը:
Ձեր բժշկի խորհուրդներին և նշանակումներին պետք է հետևեք ձեր ողջ կյանքի ընթացքում: Սա հիմնականում վերաբերում է հատուկ դիետայի պահպանմանը: Դիետայի բաղադրությունը կախված է հիվանդության ձևից:
Բացի այդ, շաքարախտի բուժման ժամանակ օգտագործվում է դեղորայք: Անհրաժեշտ դեղերի ցանկը որոշվում է բժշկի կողմից` համապատասխան.
- շաքարախտի ձևին,
- բարդությունների առկայությանը և
- հիվանդի առողջության ընդհանուր վիճակին:
I տիպի շաքարախտում նշանակվում է ինսուլինաթերապիա: Հիվանդը պետք է սովորի ինքնազգացողության ինքնակառավարման, իր հարազատներին սովորեցնի, կոմայի զարգացման դեպքում, առաջին օգնության հմտությունները: Բացի այդ, շատ դեպքերում անհրաժեշտ է ավելորդ քաշի և կենսակերպի փոփոխությունների խիստ վերահսկողություն:
Շատերին հետաքրքրում է նաև «ՄԵԶՈԹԵՐԱՊԻԱ ( ԱՄԵՆ ԻՆՉ ՄԵԶՈԹԵՐԱՊԻԱՅԻ ՄԱՍԻՆ )» հոդվածը

Ցանկացած տարիքի կանանց համար կարևոր է պահպանել գեղեցկությունն ու գրավչությունը։ Ժամանակակից բժշկության և կոսմետոլոգիայի մեջ նման ընթացակարգերը շատ են։
Ի ԴԵՊ …
Սույն հոդվածը ընթերցելուց հետո դուք ավելի շատ եք տեղեկացված շաքարային դիաբետի վերաբերյալ և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի: Խնդրում ենք նաև հիշել և ձեր պահանջներին համապատասխան բուժում ստանալուց հետո սույն կայքում հայտնել ձեր կարծիքը կլինիկաների և հիվանդանոցների վերաբերյալ, որի համար կայքը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք.
- նախ՝ կօգնեք ձեր ընկերներին ու համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք բուժհիմնարկներին վերացնել ծառայություններում առկա թերությունները, եթե այդպիսիք կհայտնաբերվեն:
Եվ եթե այս հոդվածը օգտակար էր ձեզ համար և օգնեց ձեզ, ապա կիսվեք ձեր ընկերների և հարազատների հետ:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

Առաջատար Էսթետիկ Բժշկության Կենտրոնները
Առաջատար Կլինիկաները

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
- ԱԲԴՈՄԻՆՈՊԼԱՍՏԻԿԱ ( ՈՐՈՎԱՅՆԻ ՃԱՐՊԻ ՀԵՌԱՑՈՒՄ ) / ՀԱՐՑ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆ ԱԲԴՈՄԻՆՈՊԼԱՍՏԻԿԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- ԷՍԹԵՏԻԿ ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ / ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
- ԴԻՈԴԱՅԻՆ ՄԱԶԱՀԵՌԱՑՄԱՆ 5 ՊԼՅՈՒՍՆԵՐ / ԻՆՉՈՒ՞ ԴԻՈԴԱՅԻՆ ՄԱԶԱՀԵՌԱՑՈՒՄ
- ԿՐԾՔԵՐԻ ՁԳՈՒՄ ( ԼԻՖՏԻՆԳ ) / ՀԱՐՑ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆ ԿՐԾՔԵՐԻ ԼԻՖՏԻՆԳԻ ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- ՄԵՐՍՈՂ ՕՃԱՌ ԼՅՈՒՖԱՅՈՎ / Ի՞ՆՉ Է ՀԱԿԱՑԵԼՅՈՒԼԻՏԱՅԻՆ ՄԵՐՍՈՂ ՕՃԱՌԸ
- ԹՈՔԱԲՈՐԲ ( ՊՆԵՎՄՈՆԻԱ ) / ԹՈՔԱԲՈՐԲԻ ( ՊՆԵՎՄՈՆԻԱՅԻ ) ԱԽՏՈՐՈՇՈՒՄ ԵՎ ԲՈՒԺՈՒՄ

ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով:





