Ցանկացած ինտերիերի ներսում կարևոր է պահպանել հարակից բոլոր օբյեկտների ներդաշնակությունը: Սա նշանակում է, որ ինտերիերում չեն կարող լինել ավելորդ տարրեր, որոնք չեն օգտագործվելու: Սանիտարական կերամիկա ընտրելիս, սկսեք պլանավորել և կահավորել ձեր խոհանոցն ու բաղնիքը ամենապարզ և ամենաէական սանիտարական կերամիկայով: Դրանից հետո, երբ ընդհանուր պատկերը պարզ լինի, կարող եք ավելացնել բացակայող պարագաներն ու սանտեխնիկան:

ԻՆՉՊԵ՞Ս ԸՆՏՐԵԼ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԵՐԱՄԻԿԱ ԼՈԳԱՍԵՆՅԱԿԻ ՀԱՄԱՐ

Լոգարանի ներքին հարդարանքի համար սանիտարական կերամիկա ընտրելը այդքան էլ դյուրին գործ չէ: Իհարկե, տվյալ դեպքում շատ բան կախված է մակերեսի մեծությունից, սանիտարական կերմակիայի տարրերի չափսերից և մի շարք այլ հանգամանքներից: Մենք կքնանրկենք սանիտարական կերամիկայի յուրաքանչյուր էլեմենտ առանձին.

  • վաննա ( լոգնոց ) թե՞ լոգախցիկ — երկու տարբերակն էլ ունեն անփոխարինելի առավելություններ և թերություններ: Օրինակ՝ լոգախցիկի դեպքում հնարավոր չէ պարկել փրփրոտ լոգնոցում ( վաննայում ), որը պաշտում են շատերը: Սակայն այն շատ ավելի քիչ տեղ է զբաղեցնում, քան լոգնոցը ( վաննան ): Վաննան ձեզ չի տրամադրի ցնցուղի գործառույթների տեսականի, բայց կարող եք դրանում լողացնել երեխաներին, վայելել տաք ջուրը, նաև՝ լվանալ մեծ գործվածքներ,
  • լվացարան — լոգարանի ( լոգասենյակի ) լվացարանները կարող են լինել մի քանի տեսակի.
    • գետնին հենվող տակդիրով ( Тюльпаны ),
    • առանձին ամանի տեսքով՝ սեղանի վրա,
    • պատվանդանի հետ՝ կոսմետիկայի և այլ պարագաների համար նախատեսնված պահարանով:

Եթե ​​ազատ տարածքը թույլ է տալիս, ավելի լավ է ընտրել լվացարանը պատվանդանի հետ տարբերակը, քանի որ ամենաանհրաժեշտ հիգիենայի պարագաները հարմար են ձեռքի տակ պահել: Եթե ​​այդպիսի հնարավորություն չկա, պատին կարող եք տեղադրել պահարան կամ դարակ օճառի ամանի և ատամի խոզանակների համար,

  • զուգարանակոնք — լոգարանում ( լոգասենյակի ) և սանհանգույցում տարածք խնայելու համար ընտրեք զուգարանակոնք՝ թաքնված ջրի բաքով և հաղորդակցություններով,
ԼՈԳԱՍԵՆՅԱԿ
  • ծորակ — լվացարանները, վաննաները ( լոգնոցները ) պետք է ունենան առանձին ծորակներ: Դրանք կարող են լինել ամենատարբեր ձևերի և ապրանքանիշերի, ջրի ֆիլտրով, երկփական խառնիչներով և այլն,
  • կահույք և հայելիներ — լոգարանում ( լոգասենյակում ) հայելին միշտ անհրաժեշտ է բոլորին: Լուսավորության ճիշտ դասավորությամբ դուք հայելու միջոցով կարող եք կատարել ամենօրյա դիմահարդարում և սանրվածքներ, սափրվել և իհարկե՝ ստեղծել ավելացված տարածության և ընդարձակության էֆեկտ՝ արտացոլելով լույսն ու պատերը:

ԻՆՉԻ՞Ց ԿԱՐԵԼԻ Է ԽՈՒՍԱՓԵԼ ՍԿԶԲՆԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

Ցանկացած դիզայների հիմնական խորհուրդը տարածքը չծանրաբեռնելն է, քանի որ ժամանակի ընթացքում, երբ բնակիչները կսկսեն բնակություն հաստատել, լոգարանում ( լոգասենյակում ) կհայտնվեն ավելի շատ տարբեր առարկաներ:

Պետք չէ երկտեղանոց վաննա ( լոգնոց ) գնել, եթե բացի դրանից այլ բան չի տեղավորվի լոգասենյակում: Եթե ունեք տարածք տաք ջրատաքացուցիչի և սրբիչների չորացնող սարքի համար, ապա դուք կարող եք տեղադրել դրանք: Այդ սարքերը ծավալային են և հաճախ զբաղեցնում են մի ամբողջ պատ կամ անկյուն:

Ինչ սանիտարական կերամիկա էլ որոշեք ընտրել, այն պետք է լինի բացառապես բարձրորակ: Սանիտարական կերամիկան դա անձնական հիգիենայի այն պարագաներ են, որոնց վրա չարժե խնայել:

ԻՆՉՊԵ՞Ս ԸՆՏՐԵԼ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԵՐԱՄԻԿԱ ՍԱՆՀԱՆԳՈՒՅՑԻ ՀԱՄԱՐ

Եթե ​​ձեր սանհանգույցը առանձնացված է լոգարանից ( լոգասենյակից ), ապա պետք է գնել անհրաժեշտ սանիտարական կերամիկա, որով այն կհամապատասխանի սանիտարական պահանջներին: Միևնույն ժամանակ, կարևոր է չմոռանալ պարզ նրբությունների մասին.

  • բոլոր ապրանքները ներդաշնակ կազմի մեջ համատեղելու համար ավելի լավ է գնել պարագաներ նույն ապրանքանիշի և նույն հավաքածուից,
  • նյութերի գույնը և դիզայնը նույնպես պետք է համընկնեն,
  • ավելորդ չի լինի սանիտարական կերամիկայի խնամքի համար անմիջապես գնել բրենդավորված մաքրող միջոցներ և պահպանել սանիտարական կերամիկայի փայլն ու սպիտակությունը:

ՈՐՏԵՂԻ՞Ց ԳՆԵԼ ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԵՐԱՄԻԿԱ

ՍԼԱՔ

Ապագա պարագաների քանակը և արժեքը հաշվարկելու համար խորհուրդ ենք տալիս կազմել ամենաանհրաժեշտ սանիտարական կերամիկայի ցուցակը.

  • զուգարանակոնքը ամենաանհրաժեշտ և թանկ պարագաներից է: Ավելի լավ է նախ ընտրել այն, որպեսզի դրա շուրջ կառուցվի հետագա դիզայնը: Այս փուլում արժե հաշվի առնել, թե արդյո՞ք զուգարանում բիդեների կարիք ունեք: Զուգարանակոնքն ի սկզբանե կարող է լինել բիդեի գործառույթով կամ առանց դրա.
ԼՈԳԱՍԵՆՅԱԿ
  • թաքնված ջրի բաքով զուգարանակոնքերը ներառված չեն հավաքածուի մեջ և անհրաժեշտ է այն առանձին գնել, ինչը նույնպես ներդրումներ է պահանջում: Ընտրելու փուլում արժե մտածել և հաշվարկել այն գումարը, որը պատրաստ եք ծախսել,
  • բիդեի առանձին ամանն անհերքելիորեն ավելի հիգիենիկ է, քան այս գործառույթով հագեցած զուգարանակոնքը: Բայց դա պահանջում է տարածք, խնամք, վերանորոգում և տեխնիկական սպասարկում՝ որպես սանտեխնիկայի լիարժեք տարր: Հյուրանոցային սենյակներում և հանրային լոգասենյակներում ավելի ցանկալի է տեղադրել առանձին բիդե, այլ ոչ թե այս գործառույթով զուգարանակոնք:
  • պիսուարը տան սանհանգույցում ամբողջովին անփոխարինելի տեսակ չէ, բայց եթե ազատ տարածքը թույլ է տալիս, միանգամայն հնարավոր է տեղադրել այն: Այն ավելի հաճախ օգտագործվում է հասարակական վայրերում`պատրաստված էմալապատ մետաղից, չժանգոտվող պողպատից, կերամիկայից:
  • սիֆոնները անհրաժեշտ են սանտեխնիկան միացնելու համար, բայց փաթեթում հազվադեպ են ներառված, ուստի հարկավոր է այն առանձին գնել:

ԻՆՉՊԵ՞Ս ԸՆՏՐԵԼ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԵՐԱՄԻԿԱ ԽՈՀԱՆՈՑԻ ՀԱՄԱՐ

Խոհանոցային սանիտարական կերամիկայի տեսականին այնքան ընդարձակ չէ, որքան լոգասենյակում: Ձեզ անհրաժեշտ է միայն բարձրորակ և հեշտ օգտագործման լվացարան և պարագաներ: Անհրաժեշտության դեպքում, դուք կարող եք տեղադրել նաև փոքրիկ խոհանոցային ջրատաքացուցիչ: Խոհանոցում ձեզ անհրաժեշտ կլինի.

  • լվացարան — ընտրեք խորը և ընդարձակ խոհանոցային լվացարաններ, որոնք նախատեսված են.
    • կաթսաներ,
    • թավաներ և
    • ցանկացած մեծ սպասք լվանալու համար,
  • ցանկալի է ընտրել երկտեղ լվացարան: Դրանցից մեկը կարող եք նախատեսել ամանների համար, մյուսը՝ սննդի: Լվացարանը պետք է լինի հնարավորինս գործնական և հեշտությամբ դիմակայի տաք սպասքի, եռացող ջրի և սուր առարկաների հետ փոխազդեցությանը,
  • չժանգոտվող պողպատից լվացարանները և արհեստական ​​քարե լվացարանները գործնականում նույնպես կարող են լինել ավելի բարձրակարգ և պրակտիկ:
ԼՎԱՑԱԱՐԱՆ

ՈՐՏԵՂԻ՞Ց ԳՆԵԼ ԲԱՐՁՐՈՐԱԿ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԵՐԱՄԻԿԱ

ԿԱՐԾԻՔ - REVIW

Ցանկացած ապրանք կամ ծառայություն ընտրելու լավագույն տարբերակներից մեկը հաճախորդների կարծիքները հաշվի առնելն է: Չէ՞ որ նրանք արդեն օգտվել են տվյալ ապրանքից կամ ծառայությունից և լավագույնս տեղեկացված են տվյալ ապրանքի որակին:

Սույն՝ www.BizRatings.online կայքում Դուք կարող եք ծանոթանալ սանիտարական կերամիկա արտադրողների և ներմուծողների ( խանութների ) վարկանիշներին և հաճախորդների կարծիքներին: Կարծիքները ձեզ կօգնեն բարձրակարգ սանիտարական կերամիկա ընտրելու և պատշաճ սպասարկում ստանալու հարցում:

Ի ԴԵՊ …

Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված սանիտարական կերամիկայի վերաբերյալ, դրա հատկությունների և կիրառելիության մասին: Հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի սանիտարական կերամիկայի ընտրության հարցում և դուք արդեն կկարողանաք ճիշտ ընտրություն կատարել: Խնդրում ենք նաև հիշել և սանիտարական կերամիկա ընտրելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը սանիտարական կերամիկայի ապրանքանիշի և այն վաճառող խանութի մասին, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է

Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,

  • նախ՝ կօգնեք ապագա գնորդներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
  • միաժամանակ կօգնեք սանիտարական կերամիկա արտադրողներին և ներմուծողներին վերացնել առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:

Եվ եթե այս հոդվածը օգտակար էր ձեզ համար և օգնեց ձեզ սանիտարական կերամիկա ընտրելու հարցում, ապա կիսվեք ձեր ընկերների և մտերիմների հետ:

Էջի Ասույթը

Հնարավոր չէ ձախողվել, քանի դեռ դուք չեք հանձնվում

— Աբրահամ Լինքոլն՝ Ամերիկայի 16 -րդ նախագահ

Looking for the Best Apps?

When an unknown printer took a galley of type and scrambled it to make a type specimen book. It has survived not.