Ներդրման եկամտաբերությունը (ROI) ֆինանսական գործակից է, որը լայնորեն օգտագործվում է ներդրումային պրակտիկայում և բիզնեսում: Այն հարաբերակցություն է, որը համեմատում է ներդրումից ստացված շահույթը կամ վնասը նրդրման արժեքի հետ: Այն նույնքան օգտակար գործակից է, որքան ֆինանսական մյուս բոլոր գործակիցները: Բիզնեսի վերլուծության ժամանակ, ROI- ն և ֆինանսական վելրուծության այլ գործակիցներ, ինչպիսիք են Internal Rate of Return (IRR)-ը և զուտ ներկա արժեքը (NPV)-ն : հիմնական չափորոշիչներն են, որոնք օգտագործվում են մի շարք տարբեր ներդրումային գրավչությունը գնահատելու և դասակարգելու համար: Չնայած ROI- ը հարաբերակցություն է, այն սովորաբար արտահայտվում է ոչ թե որպես հարաբերակցություն, այլ որպես տոկոս:
Ի՞նչ է Ներդրումների Վերադարձը (Ներդրաման Եկամտաբերությունը) կամ ROI- ն

Ներդրումների վերադարձը չափում է, թե որքանով են արդյունավետ ձեր ներդրումները բիզնեսում եկամուտ բերելու հարցում:
Ամեն անգամ, երբ գումար կամ ժամանակ եք ներդնում ձեր բիզնեսի մեջ, պետք է մտովի հաշվի առնենք Ձեր նպտակային արդյունքները:
ROI- ի հաշվարկը կարող է նաև օգնել հասկանալ, թե ի՞նչն է գործում Ձեր բիզնեսում լավ և ի՞նչը չի գործում: Այն կօգնի ձեզ ավելի կատարյալ վերլուծություն անել և հասնել հաջողության:
ROI-ն հարց տալու հիանալի միջոց է, նրա միջոցով կարծես թե ինքդ քեզ հարց ուղղես. «Ի՞նչ եմ ես վաստակելու»: Օրինակ, եթե դուք որևէ բիզնեսում գումար եք ներդնում, դուք կստանաք պատասխան՝ ձեր վճարած գումարը եկամտի աճ ապահովու՞մ է, և եթե այո, ապա որքա՞ն: Յուրաքանչյուր դոլար որ ներդրում եք կատարում, ի՞նչ լրացուցիչ եկամուտ կստանաք:
Ամբողջական հոդվածը շուտով
Շնորհակալություն Կայքից օգտվելու համար