REAL-ESTATE-ՌԵԱԼ-ԷՍԹԵՅԹ

Քաղաքացիական հասարակության մեջ և բիզնես շրջանակներում հիմնականում կիրառության մեջ է դրվում հետևյալ 4 ( Չորս ) տեսակի անշարժ գույքին վերաբերվող տերմինները։

ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ


   1. ԲՆԱԿԵԼԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ

Բնակելի անշարժ գույքը  ընդգրկում է ինչպես նոր կառուցված ( նորակառույցներ ), այնպես էլ վերավաճառքի տները և բնակարանները: Սա ամենատարածված կատեգորիան է։ Այս կատեգորիային են պատկանում  նաև.

  • համատիրությունները ( բազմաբնակարան շենքերը ),
  • առանձնատները, դուպլեքսները, եռատները, քառատները,
  • բարձրարժեք լյուքս դասի տները,
  • բազմազավակ ընտանիքներին հատկացվող տները,
  • հանրակացարանները:

 2. ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ( ԿՈՄԵՐՑԻՈՆ ) ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ

   

Առևտրային ( Կոմերցիոն ) նշանակության անշարժ գույքն ընդգրկում է.

  • մանրածախ և մեծածախ առևտրի կենտրոններ,
  • բժշկական և կրթական շենքեր,
  • հյուրանոցներ և գրասենյակներ:

Բնակելի շենքերը համարվում են կոմերցիոն այն դեպքերում, երբ բնակարանները գնվում են որպես ներդրման օբյեկտներ հետագայում վարձով տրամադրելու միջոցով ֆինանսական ներհոսք ապահովելու նպատակով։ Նմանատիպ ներդրումները շատ զարգացած են ԱՄՆ-ի և ԵՄ –ի անշարժ գույքի շուկաներում։

   3. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ

Արդյունաբերական անշարժ գույքը ընդգրկում է.

  • արտադրական շինությունները և գույքը,
  • ինչպես նաև տարբեր նշանակության պահեստներ:

Շենքերը կարող են օգտագործվել ապրանքների հետազոտման, արտադրության, պահեստավորման և ապրանքների բաշխման նպատակով: Որոշ շինություններ, որոնք մատակարարում են ապրանքներ, համարվում են առևտրային անշարժ գույք: Դասակարգումը կարևոր է, քանի որ գոտիավորման, շինարարության և վաճառքի գործառույթները տարբեր են:

 4․ ՀՈՂ ( ՀՈՂԱՏԱՐԱԾՔ )

 Հողն ընդգրկում է.

  • հողատարածքներ,
  • այգիներ,
  • ցանքատարացքներ:  

ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Ի՞ՆՉ Է ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ

Ինչպես յուրաքանչյուր ներդրումների դեպքում, այնպես էլ անշարժ գույքի ներդրումներ կատարելիս ներդրողները արդյունքում ակնկալում են ներդրված գումարի ավելի մեծ քանակությամբ վերադարձը:

Անշարժ գույքում ներդրողները ակնկալում են շահույթ ստանալ.

  • անշարժ գույի գների աճից,
  • ապահովել եկամուտներ անշարժ գույքի վարձավճարներից:

ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

LAV - OK

  • Անշարժ Գույքի Ներդրումը Ավելի Հեշտ Է Հասկանալ,
  • Անշարժ Գույքի Ներդրումը Վերահսկելի է,
  • Անշարժ Գույքն Արագ է Արձագանքում Գնաճին,
  • Անշարժ Գույքի Ներդրումները Կարող Են ֆինանսավորվել:
VAT E - ՎԱՏ Է

  • Անշարժ Գույքն Ունի Բարձր Գործարքային Ծախսեր,
  • Անշարժ Գույքն Ունի Ցածր Իրացվելիություն,
  • Անշարժ Գույքը Պահանջում է Կառավարում Եվ Սպասարկում:

ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԻՆԵՐԸ

Անշարժ գույքը սովորաբար գնվում է կանխիկ կամ ֆինանսավորվում է հիփոթեքով մասնավոր կամ առևտրային փոխատուների ( բանկերի ) միջոցով:

Ի՞ՆՉ Է ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՒՄԸ

Անշարժ գույքի կառուցապատումը ներառում է հետևյալ գործողությունները.

  • գոյություն ունեցող շենք-շինությունների վերանորոգում կամ դրանց ձեռքբերում, վերանորոգում և վաճառք,
  • հողատարածքների ձեռքբերում և շենք-շինությունների կառուցում ու վաճառք,
  • տարբեր շինարարական և շինվերանորոգման աշխատանքներ:

Ի՞ՆՉ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ ԵՆ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՈԼՈՐՏՈՒՄ

Անշարժ գույքի ոլորտում ներգրավված մասնագետներն են.

  • անշարժ գույքի գնահատողներ,
  • անշարժ գույքի չափագրողներ,
  • անշարժ գույքի գործակալներ,
  • հիփոթեքային միջնորդներ և այլն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված անշարժ գույքի վերաբերյալ և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի անշարժ գույքի ընտրության հարցում: Խնդրում ենք նաև հիշել և անշարժ գույք գնելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը անշարժ գույքի գործակալությունների, բրոքերական ծառայությունների, բանկերի, անշարժ գույքի կառուցապատողների ծառայությունների որակի մասին, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,

  • նախ՝ կօգնեք համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
  • միաժամանակ կօգնեք անշարժ գույքի գործակալություններին, բրոքերական ծառայություններին, բանկերին, անշարժ գույքի կառուցապատողներին վերացնել առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:

Եվ եթե այս հոդվածը օգտակար էր ձեզ համար և օգնեց ձեզ, ապա կիսվեք ձեր ընկերների և մտերիմների հետ:

ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ ՝

Կառուցապատողների Վարկանիշը

Շինանյութի Խանութների Վարկանիշը

Էջի Ասույթը

ԲԺԻՇԿ

Երջանկությունը ոչ թե այն է, ինչ մենք ստանում ենք, այլ այն՝ ինչ տալիս ենք

— Ben Carson ՝ ամերիկացի բժիշկ նեվրոլոգ


Looking for the Best Apps?

When an unknown printer took a galley of type and scrambled it to make a type specimen book. It has survived not.