ՆԱԽԱԲԱՆ

PUB ( ՓԱԲ ) տերմինը հայկական իրականության մեջ հայտնվել է համեմատաբար վերջին տարիներին ( ի տարբերություն ԲԱՐ ( BAR ) -ի ) և շատերը չեն իմանում փաբի և բարի ( նաև՝ ռեստորանի ) տարբերությունը: Սույն հակիրճ հոդվածում ձեզ ենք ներկայացնում փաբի և բարի էական տարբերությունները.

ԲԱՐԸ ԸՆԴԴԵՄ ( VERSUS ) ՓԱԲԻ

ԸՆԴԴԵՄ
Բար ( Bar ) Փաբ ( Pub )
Ճաշացանկ Մենյուն սակավ է, հաճախ՝ պարզապես թեթև նախուտեստներ, աղցաններ և/կամ պիցցա:Ճաշացանկը ներառում է հագեցած ուտեստներ և հաճախ նույնիսկ նախուտեստներ, աղցաններ, ապուրներ և աղանդեր:
Ալկոհոլ Ի տարբերություն փաբերի, բարերում կհանդիպեք լիկյորների, կոկտեյլների և այլ ալկոհոլային խմիչքների լայն տեսականի:Սովորաբար փաբերում առաջարկվում է գարեջրի լայն տեսականի, գինիներ և հաճախ այլ ալկոհոլային ըմպելիքներ:
Վայրը Բարերը սովորաբար հանդիպում են քաղաքային միջավայրում և աչքի են ընկնում իրենց լուսավորությամբ և գովազդներով: Սովորաբար, Եվրոպայում փաբերը բացվել են ոչ քաղաքային միջավայրում, չնայած, ներկայումս բավական շատ փաբեր կան նաև քաղաքներում:
ԱշխատակիցներըԲարում աշխատակիցները կոչվում են բար մենեջերներ:Սովորաբար փաբերը պատկանում են որոշակի գարեջուր արտադրողների և այդ իսկ պատճառով փաբերի աշխատակիցները հաճախ կոչվում են «Տան Տերեր»:
Տարիքային ՍահմանափակումՈրոշ բարերում անչափահասների մուտքը արգելվում է:Քանի որ փաբը նաև առաջարկում է ճաշացանկի համեմատաբար լայն տեսականի, հետևաբար գործնականում տարիքային սահմանափակում չկա, սակայն անչափահասներին թույլատրում են միայն մեծերի հետ:
ՄթնոլորտըՀիմնականում լսելի է բարձր երաժշտությունը և շատ բարեր ունեն նաև պարային հրապարակներ: Սնունդը հիմնականում սակավ է:Համեմատաբար հանգիստ մթնոլորտ է և մեղմ երաժշտություն: Հաճախորդները հիմնականում վայելում են իրենց ժամանակը:
ՏեսակներըԲարերը հաճախ լինում են նաև տարբեր տեսակների.
— սպորտ բար,
— պարային բար,
— բար զույգերի համար,
— պիցցա բար,
— կարաոկե բար և այլն:
Փաբերը սովորաբար որևէ տեսակի չեն լինում և բաց են գարեջրի սիրահարների և լավ ու հաճելի ժամանց անցկացնողների համար:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված փաբերի և բարերի վերաբերյալ: Հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի: Խնդրում ենք նաև հիշել և փաբեր կամ բարեր այցելելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը փաբի կամ բարի մասին, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,

  • նախ՝ կօգնեք ձեր ընկերներին և համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
  • միաժամանակ կօգնեք բարերին և փաբերին վերացնել սպասարկման առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:

Եվ եթե այս հոդվածը օգտակար էր ձեզ համար և օգնեց ձեզ, ապա կիսվեք ձեր ընկերների և հարազատների հետ:

Էջի Ասույթը

Բենջամին Ֆրանկլին՝ ամերիկացի քաղաքական գործիչ

Դուք կարող եք հետաձգել, բայց ժամանակը՝ ոչ

— Բենջամին Ֆրանկլին

Looking for the Best Apps?

When an unknown printer took a galley of type and scrambled it to make a type specimen book. It has survived not.