BNAKARANNER - BNAKARAN - BANALI

ՆԱԽԱԲԱՆ

  Անշուշտ ունենալ նոր գեղեցիկ և հարմարավետ բնակարան բոլոր ընտանիքների ձգտումն ու երազանքն է, հատկապես երբ այն գտնվում է նորակառույց շենքում: Հարկային օրենսգրքի եկամտային հարկում փոփոխություններ կատարելուց հետո ՀՀ –ում ավելացել է նորակառույցում բնակարանների պահանջարկը: Այնուամենայնիվ նախքան նորակառույցում բնակարան գնելու հարցը քննարկելը վարկառուները պետք է իմանան որոշ իրավաբանական տերմիններ, օրենքներ, օրենսդրական ակտեր, հաշվի առնեն որոշ կենցաղային հարցեր: Դրանցից մի քանիսը ներկայացնում ենք ստորև՝

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԱՍ

 

  • Հիփոթեքային վարկից օգտվող վարկառուները ամենից առաջ պետք հաշվի առնեն իրենց ֆինանսակն հոսքերը: Եվս մեկ անգամ գնահատեք բոլոր ռիսկերը և ձեր վճարունակությունը,
  • ընտրեք հեղինակավոր հիփոթեքային բանկ,
  • կրկին բանակցեք հիփոթեքի տոկոսադրույքի շուրջ, փորձեք ստանալ նվազագույն տոկոսադրույքը, ուշադրություն դարձրեք հիփոթեքի տոկոսադրույքի մեծությանը: Թերևս այն ամենակարևոր գործոններից է,
  • նախապես ծանոթացեք հիփոթեքի պայմանագրի պայմանների հետ, համաձայն օրենքի դուք ունեք 7 օր ժամանակ պայմանագիրը ստորագրելու կամ պայմանագրից հրաժարվելու համար,
  • ստուգեք և համոզվեք եկամտային հարկի վերադարձի համար նախատեսված փաստաթղթերի առկայությունը և օրենքի պահանջներին համապատասխանությունը,
  • կրկին համոզվեք կատարված հաշվարկներում,
  • կրկին ստուգեք ձեր ամսական եկամուտները և ծախսերը,
  • նախապես ստացեք և ստուգեք հիփոթեքային աղյուսակում ձեր ամսական վճարումները,
  • ձեր եկամուտներից հանելով ծախսերը՝ այդ թվում հիփոթեքի ամսական վճարումները, փորձեք ստանալ ընտանեկան ԲՈՒՖԵՐԱՅԻՆ ազատ միջոցներ, այլ բառերով ասած, միջոցներ, որոնք դուք կարող եք խնայել,
  • այնուամենայնիվ փորձեք 5-10 տոկոսի չափով նվազեցնել ձեր ծախսերը:

ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՄԱՍ

 

  • Ընտրեք հեղինակավոր կառուցապատող, ով երկար տարիներ աշխատում է շինարարության ոլորտում,
  • համոզված եղեք որ նորակառույցը կառուցվել է բոլոր շինարարական նորմերին համապատասխան: Այդ մասին փորձեք խորհրդատվություն ստանալ համապատասխան մասնագետից և կառուցապատողի շինարական նորմերի մատյանից,
  • ծանոթացեք շինարարական թույլտվության փաստաթղթի հետ և վերցրեք պատճեն: Այսպես թե այնպես այդ փաստաթուղթը Ձեզ պետք է գալու եկամտային հարկի վերադարձի ժամանակ,
  • ճշտեք նորակառույցում կոմունալ սպասարկման պայմանները: Շատ նորակառույցներ բնակեցումից հետո երկար ժամանակ մնում են առանց սպասարկման կամ սպասարկվում են բարձր գներով,
  • կառուցապատողի հետ քննարկեք նաև տարածքի կանաչապատման հարցը: Եթե նորակառույցի տարածքը չկանաչապատվի և չբարեկարգվի, ապա երկար տարիներ դուք դեռ կապրեք «շինարարական հրապարակում»:

Ի ԴԵՊ …

Սույն հոդվածը ընթերցելուց հետո դուք ավելի շատ եք տեղեկացված նորակառույցներում բնակարան գնելու վերաբերյալ և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի: Խնդրում ենք նաև հիշել և ձեր պահանջներին համապատասխան բնակարան գնելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը կառուցապատող ընկերությունների վերաբերյալ, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է

Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք.

  • նախ՝ կօգնեք ձեր ընկերներին ու համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
  • միաժամանակ կօգնեք շինարարական՝ կառուցապատող ընկերություններին վերացնել առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:

Եվ եթե այս հոդվածը օգտակար էր ձեզ համար և օգնեց ձեզ, ապա կիսվեք ձեր ընկերների և հարազատների հետ:

Էջի Ասույթը

Ֆիլ-Նայթ՝-Nike-ի-համահիմնադիր

Ինչպես միշտ, իմ հաշվապահը տեսնում էր ռիսկեր, իսկ ես՝ հնարավորություններ

— Ֆիլ Նայթ՝ Nike- ի համահիմնադիր

Looking for the Best Apps?

When an unknown printer took a galley of type and scrambled it to make a type specimen book. It has survived not.