Ներկայումս ներկարարական աշխատաքների համար օգտագործվում են տարբեր ներկանյութեր: Ժամանակակից արտադրողները առաջարկում են հարդարման նյութերի լայն տեսականի: Դրանք թույլ են տալիս ձեզ ընտրել համապատասխան տարբերակ որոշակի մակերեսի ներկման համար: Արտադրողները շինարարներին առաջարկում են ինչպես բարձրակարգ էմալներ, այնպես էլ ներկեր: Էմալները հաճախ օգտագործվում են պատերը և առաստաղները ներկելու համար: Էմալները որոշակի տարբերություններ ունեն սովորական ներկերից և միևնույն ժամանակ, շատերին հետաքրքրում է այն, թե կոնկրետ ինչո՞վ է էմալը տարբերվում ներկից:

Ի՞ՆՉ Է ԷՄԱԼԸ ԵՎ ՆԵՐԿԸ

ՆԵՐԿ ( ՆԵՐԿԱՆՅՈՒԹ )

Տարբեր լցոնիչների, գունավոր պիգմենտների, լուծիչի և կապող նյութերի խառնուրդը կոչվում է ներկ: Պիգմենտների համադրության միջոցով ստեղծվում են տարբեր գույներ, դրանցից է կախված նաև ներկի խտությունը ( «թաքցնող ուժը» ), թե որքան արագ ներկը կծածկի ներկվող մակերևույթը կամ ներկի քանի շերտ է անհրաժեշտ մակերեսը ամբողջությամբ ներկելու համար:

Բարակ թաղանթի շերտ ստեղծելու համար օգտագործվում է բնական չորացման յուղ ( օլիֆ ) և մի շարք պոլիմերներ, որոնք կոչվում են կապակցող: Ներկը չորացնելուց, կարծրացնելուց հետո կապակցող նյութերը ներկի մնացած բաղադրիչները պահում են կայուն վիճակում:

Ներկարարական գործընթացը հարմար դարձնելու համար օգտագործվում են լուծիչներ.

  • ջրային դիսպենսերներ,
  • յուղեր,
  • ածխաջրեր:

Կապակցող բաղադրիչները յուրաքանչյուր տեսակի համար ընտրվում են ըստ համապատասխանելիության:

Մնացած հավելումները օգտագործվում են.

  • ոչ փայլուն ( матовый ) մաերևույթ ստեղծելու,
  • հրդեհից պաշտպանելու,
  • խոնավությունից պաշտպանելու,
  • դիմադրողականությունը բարձրացնելու և
  • մեխանիկական վնասներին դիմակայելու համար:

Կախված օգտագործման նպատակներից ներկերը բաժանվում են.

Ըստ թափանցիկության մակարդակի կարող են լինել.

  • թափանցիկ,
  • կիսաթափանցիկ և
  • անթափանց,

Ըստ տեսակի ներկերը կարող է լինել.

  • սոսնձային,
  • ալկիդային,
  • էմուլսիոն,
  • հանքանյութային,
  • յուղային ( յուղաներկ ),

Ըստ նյութի տեսակի.

  • մածուցիկ և
  • հեղուկ:

ԷՄԱԼ ( ԷՄԱԼԱՅԻՆ ՆԵՐԿԵՐ )

Լաքի կամ խեժի օգնությամբ պատրաստված ներկանյութերը էմալե ներկերն են կամ էմալը: Դրանք պարունակում են օրգանական լուծիչ, տարբեր լցանյութեր և հավելանյութեր: Ցանկացած գույն տալու համար օգտագործվում են.

  • օշեր,
  • կարմիր կապար,
  • մուր,
  • տիտանի երկօքսիդ:

էՄԱԼԻ ( ԷՄԱԼԱՅԻՆ ՆԵՐԿԻ ) ՏԵՍԱԿՆԵՐՆ ԵՆ

  • ալկիդային էմալներ.
    • դիմացկուն են ջերմաստիճանի տատանումներին,
    • փայլուն են,
    • չեն վախենում մթնոլորտային ազդեցությունից,
    • դիմացկուն են յուղերի և լվացող միջոցների ազդեցությունից,
    • օգտագործվում են շենքերի ներսում և դրսում տարբեր մակերեսներ ներկելու համար,
    • օգտագործվում են
      • բետոնե,
      • մետաղե և
      • փայտե մակերեսների համար,

ներկ
  • ալկիդա-մելամինային էմալներ.
    • դիմացկուն են մեխանիկական ազդեցություններին,
    • դիմացկուն են ջրի, արևի լույսի ազդեցությանը,
    • կարծր են և առաձգական,
    • օգտագործվում են ավտոմոբիլային և շարժիչային արդյունաբերությունում,
  • նիտրոցելյուլոզային էմալներ.
    • շատ արագ չորանում են, բայց տհաճ ու սուր հոտ ունեն,
    • Էմալային այս ներկով ներկելը պետք է իրականացվի լավ օդափոխվող տարածքում՝ կրելով շնչառական և մաշկի պաշտպանության միջոցներ,
    • այս էմալները հաճախ օգտագործովում են բալոնների մետաղի, փայտի և բետոնի մակերեսների համար,
  • պենտաֆթալիկ և գլիֆթալիկ ( пентафталевые и глифталевые ) էմալներ.
    • այս էմալները այնքան դիմացկուն են քերծմանը, որ օգտագործվում են.
      • հատակներ,
      • արդյունաբերական սարքավորումներ,
      • մետրոյի վագոններ,
      • գնացքներ և տրամվայներ ներկելու համար,
    • ծառայության ժամկետը 4 տարուց ավել է` բացօթյա տարածքների համար և մինչև 15 տարի` ներքին տարածքների համար,
  • սիլիցիումե օրգանական էմալներ.
    • դիմացկուն են բարձր ջերմաստիճանին,
    • ունեն հիանալի դիմացկունություն,
  • պոլիուրեթանային էմալներ.
    • այս էմալները գերազանց են, երբ ծածկույթի վրա կա մեծ մեխանիկական բեռ, ուստի օգտագործվում են բարձր տրաֆիկով հատակներ ներկելու համար,
    • չորանում են մեկ օրվա ընթացքում,
    • ներկելուց հետո անհրաժեշտ է ներկված տարածքը օդափոխել:
  • էպոքսիդային էմալներ.
    • շատ դիմացկուն են ագրեսիվ նյութերին, որոնք հաճախ օգտագործվում են երկաթի կոռոզիայից և փայտի կենսաբանական վնասվածքներից պաշտպանվելու համար:

ԷՄԱԼԻ ԵՎ ՆԵՐԿԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Այսպիսով` գունանյութերը օգտագործվում են ներկերի մեջ, իսկ լաք և խեժ բաղադրիչները անհրաժեշտ են էմալի համար: Տարբեր են նաև լուծիչների տեսակները: Եթե ​​ներկերում կարող են օգտագործվել ինչպես քիմիական լուծիչներ, այնպես էլ օրգանական, ապա էմալների համար միայն օրգանական լուծիչներ են պահանջվում:

Էմալներին բնորոշ են.

  • խոնավության նկատմամբ բարձր դիմադրողականությունը,
  • ջերմաստիճանի տատանումներին դիմադրելու ունակությունը,
  • քիմիական նյութերի ազդեցությանը լավ դիմադրելը:

Էմալի շերտը ավելի նոսր է, ինչը երաշխավորում է նյութի ցածր սպառում, իսկ էմալի բարձր առաձգականությունը թույլ է տալիս էմալը օգտագործել տեխնիկական արտադրության, ավտոմոբիլային արդյունաբերության մեջ:

Ներկերն ավելի հարմար են առօրյա կյանքում օգտագործելու համար, ունեն ավելի շատ գունային երանգներ և ինտերիերի դիզայնն ավելի բազմազան է դառնում՝ թույլ տալով կիրառել դիզայնի բոլոր տեխնիկաները՝ բավարարելով մարդու ցանկացած ոճային պահանջները:

NERK EV EMAL

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված ներկերի և էմալների վերաբերյալ, դրանց տեսակների և կիրառելիության մասին և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի ներկեր և էմալներ գնելիս: Խնդրում ենք նաև հիշել և ներկեր ու էմալներ գնելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը արտադրողների և ներմուծողների մասին, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,

  • նախ՝ կօգնեք ձեր ընկերներին և համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
  • միաժամանակ կօգնեք ներկեր և էմալներ արտադրողներին ( ներմուծողներին ) վերացնել առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:

Եվ եթե այս հոդվածը օգտակար էր ձեզ համար և օգնեց ձեզ, ապա կիսվեք ձեր ընկերների և հարազատների հետ:

Էջի Ասույթը

Մենք գնում ենք աշխատանքի, որը ատում ենք, որպեսզի գնենք իրեր, որոնք մեզ պետք չեն

—  «Бойцовский клуб» ֆիլմից

Looking for the Best Apps?

When an unknown printer took a galley of type and scrambled it to make a type specimen book. It has survived not.