
ՆԱԽԱԲԱՆ
Միջսենյակային ( ներքին ) դռները կարող են պատրաստվել ապակուց, մետաղապլաստից, երկաթից կամ ցանկացած այլ նյութերից: Բայց բնակելի և հասարակական ինտերիերում բնորոշ ներքին միջսենյակային դռները, որոնք փայտի են նման, միշտ պատրաստված են ՄԴՖ- ից և փայտից: Միջսենյակային դռներ գնելիս հաճախորդների մոտ հաճախ առաջանում են բազմաթիվ հարցեր, մասնավորապես՝
- «Դռները երեսպատված են, թե՞ ՄԴՖ են»,
- «Ինչո՞վ են ՄԴՖ միջսենյակային դռները տարբերվում մյուս դռներից» և այլն:
Գնորդները հաճախ շփոթում են դռան ծածկույթի անվանումը այն նյութի անվան հետ, որից պատրաստվում են այդ դռները: Եկեք քննարկենք, թե ինչ է ՄԴՖ-ը, դրա դրական և բացասական կողմերը և ինչ պետք է հաշվի առնել միջսենյակային դռներ գնելիս:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: 1 ( մեկ ) հոդվածում գովազդի գինը կազմում է սկսած ՏԱՐԵԿԱՆ 18 000 ( ԱՄՍԱԿԱՆ 1 500 ) դրամից:

Միջսենյակային դուռը բաղկացած է հետևյալ տարրերից.
- դռան փեղկ ( Շրջանակ ),
- ծածկույթ,
- ներքին լցանյութեր,
- ապակի ( եթե նախատեսված է ),
- պարագաներ ( նռնակ, փական և այլն ),
- նախշեր ( եթե նախատեսված է ):
Դռան շրջանակը և ծածկույթը դռան հիմքն են, իսկ ապակիներն ու նախշերը նաև կարող են բացակայել:

Ի՞ՆՉ Է ՄԴՖ -Ը
ՄԴՖ-ը՝ Medium Density Fiberboard ( Древесноволокнистая плита средней плотности, հայերեն՝ միջին խտության մանրաթելային սալ ) արտահայտության սկզբնական տառերն են: ՄԴՖ-ը տարբեր հաստությունների փայտե սալ է, որը պատրաստված է մանր թեփից՝ սեղմման միջոցով, ընդ որում թեփը սեղմվում է բարձր ջերմաստիճանի և ճնշման ազդեցության տակ: ՄԴՖ-ը ամենատարածված նյութն է, որը շատ լայնորեն օգտագործվում է շինանյութերի և կահույքի արտադրության և հարդարման մեջ: Դա պայմանավորված է իր գերազանց հատկություններով, ինչը հեշտացնում է արտադրանքի մշակումը և շահագործումը: Բայց, իհարկե, մետաղադրամի մեկ այլ կողմն էլ կա: Եկեք ծանոթանանք ՄԴՖ- ի բոլոր դրական և բացասական կողմերին `որպես միջսենյակային դռների արտադրության մեջ օգտագործվող նյութ:
Դռների արտադրությունում ՄԴՖ- ն օգտագործվում է միայն փեղկի ( շրջանակի ) համար, այլ նյութեր օգտագործվում են որպես երեսապատման դեկորատիվ հարդարում:
ԳՈՎԱԶԴ ԷՋՈՒՄ

ՈՐՏԵՂԻ՞Ց ԳՆԵԼ
ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ԴՌՆԵՐ

Երեսապատման համար նախատեսված ամենատարածված միջոցները հետևյալն են.
ՊՎՔ
Ամենաէժան նյութերից մեկն է, բայց միևնույն ժամանակ, այն թույլ է տալիս պատել դռան դեկորատիվ ծածկույթը գրեթե ցանկացած գույնով, կիրառել ցանկացած դիզայն: Հիմնական թերությունները վերականգնման անհնարինությունն են և նյութի արհեստական լինելը:
ԷՄԱԼԵ ԾԱԾԿՈՒՅԹ ՄԴՖ -Ի ԿԱՄ ՆՐԲԱՏԱԽՏԱԿԻ ՎՐԱ
Այս տեսակի ծածկույթով գունային ներկապնակը, ինչպես ՊՎՔ-ի դեպքում, գրեթե անսահման է և կախված է արտադրողից:
ՇՊՈՆ
Շպոնը փայտի բարակ շերտ է, որը արտադրողները կիրառում են ՄԴՖ դռների արտադրությունում: Այն համարվում է թանկարժեք ամուր փայտի այլընտրանք: Ի տարբերություն ՊՎՔ ծածկույթի, շպոնի հնարավոր գույների քանակը պակաս կլինի, քանի որ դա բնական նյութ է:
ԼԱՄԻՆԱՑՎԱԾ ԾԱԾԿՈՒՅԹ
Իր հատկությունների առումով այն կրկնում է ՊՎՔ ծածկույթը, բայց տարբերվում է արտադրության եղանակով: Լամինացված ծածկույթը բաղկացած է երկու շերտից՝
- դեկորատիվ շերտ և
- պաշտպանիչ թաղանթ:


ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՄԴՖ ԴՌՆԵՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՄԴՖ ԴՌՆԵՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

- Ունեն թեթև քաշ: Կոմպոզիցիայի առանձնահատկությունները թույլ են տալիս նվազագույնի հասցնել արտադրանքի քաշը, ինչը հնարավորություն է տալիս դրանք տեղադրել նույնիսկ պատի փոքր հաստություն ունեցող բացվածքներում,
- Ամուր են: Հատուկ սեղմման տեխնոլոգիան թեթև սալերը վերածում է հարվածների դիմացկուն սալերի, որը կարող է դիմակայել նույնիսկ կետային մեխանիկական հարվածներին,
- Գները մատչելի են։ ՄԴՖ-ը պատրաստվում է հումքից, որն, ըստ էության, փայտամշակման արդյունաբերության թափոն է։ Հետևաբար, նման ապրանքի գինը մեծության կարգով ցածր է: Ցածր արժեքը բարենպաստ կերպով զուգորդվում է MDF դռների սպառողական գերազանց որակների հետ,
- Բարձր է խոնավության դիմադրողականությունը, որը կարելի է ձեռք բերել հատուկ բաղադրիչների ընդգրկմամբ և PVC թաղանթի միջոցով,
- Ունեն երկար ծառայության ժամկետ: MDF սալերը դիմացկուն են, չեն դեֆորմացվում չափավոր ուժի մեխանիկական ազդեցությունից և դիմացկուն են ջերմաստիճանի տատանումներից,
- Ունեն գերազանց մեկուսիչ հատկություններ: MDF դռները կլանում են աղմուկը և ջերմությունը պահպանում են տան ներսում,
- Ունեն էսթետիկ տեսք և մոդելների բազմազանություն։

ՄԴՖ ԴՌՆԵՐԻ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Ունեն ցածր հրդեհային դիմադրություն,
- ջրի հետ անմիջական շփման դեպքում դրանք ուռչում են և դառնում անօգտագործելի,
- ոչ հաստ ՄԴՖ սալերը վատ են դիմադրում ուժեղ մեխանիկական ցնցումներին,
- ՄԴՖ սալերը ավելի դժվար են վերականգնվում փայտե մոդելների համեմատ:
ՈՐՏԵՂԻ՞Ց ԳՆԵԼ ՄԴՖ ՄԻՋՍԵՆՅԱԿԱՅԻՆ ԴՌՆԵՐ
ՄԴՖ միջսենյակային դռների տեսականին բազմազան է, իսկ ներմուծողները բավականին շատ: Հաճախորդների մոտ հաճախ են առաջանում բազմաբնույթ հարցեր միջսենյակային դռների ընտրության հարցում: Իհարկե կարելի է տեղում ծանոթանալ ապրանքի հետ, դիտել նրա արտաքին տեսքը և դիզայնը, շոշափել և զգալ նյութերը, սակայն միշտ չէ, որ անգամ ամենալավ զննված ապրանքը ծառայում է երկար և ունի բարձր որակ:
Փորձված տարբերակներից մեկն էլ՝ հաճախորդների կարծիքները և մեկնաբանությունները կարդալը և ուսումնասիրելն է: Չէ՞ որ նրանք արդեն գնել և օգտագործել են այդ ապրանքը և ավելի շատ տեղեկատվության են տիրապետում, քան ձեզ կներկայացնեն վաճառող կազմակերպությունները:
Շատերին հետաքրքրում է նաև «ԿԱՀՈՒՅՔ ԳՆԵԼՈՒ ՈՒՂԵՑՈՒՅՑ / Ի՞ՆՉ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼ ԿԱՀՈՒՅՔ ԳՆԵԼԻՍ» հոդվածը

Կահույքի ընտրությունը շատ բարդ խնդիր է: Երբ ցանկանում եք կահավորել դատարկ սենյակը, դուք ակնկալում եք, որ այնտեղ կտեղավորվի այն ամենը, ինչ նախատեսում եք և դա այդպես թվում է ճիշտ այնքան ժամանակ, քանի դեռ կահույքը չեք գնել: Բայց եկեք չվախեցնենք ձեզ, ընդհակառակը …
ԱՄՓՈՓՈՒՄ
Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված ՄԴՖ միջսենյակային դռների վերաբերյալ, դրանց առավելությունների և թերությունների մասին: Հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի միջսենյակային դռների ընտրության հարցում և դուք արդեն կկարողանաք ճիշտ ընտրություն կատարել: Խնդրում ենք նաև հիշել և միջսենյակային դռներ գնելուց հետո սույն կայքում հայտնել ձեր կարծիքը, որի համար կայքը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,
- նախ՝ կօգնեք ձեր ընկերներին և համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք ՄԴՖ միջսենյակային դռներ արտադրողներին և ներմուծողներին վերացնել առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:
Եվ եթե այս հոդվածը օգտակար էր ձեզ համար և օգնեց ձեզ, ապա կիսվեք ձեր ընկերների և հարազատների հետ:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

Կահույքի Սրահների Վարկանիշը
Ինտերիերի Դիզայներների Վարկանիշը

Էջի Ասույթը

Ձեր սահմանափակումը՝ Դա միայն ձեր երևակայությունն է
— Անհայտ Հեղինակ
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- ԼՈԳԱՐԱՆԻ ( ՍԱՆՀԱՆԳՈՒՅՑԻ ) ԴՈՒՌ ( ԴՌՆԵՐ ) ԸՆՏՐԵԼՈՒ 5 ԽՈՐՀՈՒՐԴ / ԻՆՉՊԵ՞Ս ԸՆՏՐԵԼ ԴՌՆԵՐ
- ԻՆՉՈՒ՞ ՄԵՏԱՂԱՊԼԱՍՏԵ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐ / ՄԵՏԱՂԱՊԼԱՍՏԵ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԻ ՊԼՅՈՒՍՆԵՐ
- TOP 5 ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ ( ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՍԱՐՔԵՐ ) /
- Ի՞ՆՉ ԴՈՒՌ ( ԴՌՆԵՐ ) ԸՆՏՐԵԼ / ԹԱՔՆՎԱԾ ԹԵ՞ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԴՌՆԵՐ / ԴՌՆԵՐԻ ՊԼՅՈՒՍԸ ԵՎ ՄԻՆՈՒՍԸ
- TOP 10 Հոդվածներ Արևային Համակարգերի, Պանելների, Վահանակների Մասին / Արևային պանելներ ( Վահանակներ )
- ՏՆԵՐԻ ( ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐԻ ) ԿԱՌՈՒՑՈՒՄ / TOP 5 ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով:





