
ՆԱԽԱԲԱՆ
Լոգախցիկները ավելի քան 20-25 տարի առողջ մրցակից են համարվում սովորական լոգնոցների համար: Իհարկե, ցնցուղի տակ պարկած վիճակում ջրային ընթացակարգեր կատարելու հնարավորություն չկա, այնուամենայնիվ, լոգախցիկները ունեն մի շարք այլ առավելություններ, որոնք այն դարձնում են ավելի նախընտրելի հաճախորդների կողմից.
- կոմպակտությունը,
- տարածության խնայողությունը,
- արագ ցնցուղ ընդունելու հնարավորությունը,
- մի շարք այլ լրացուցիչ գործառույթներ:
Այս բոլոր դրական հատկությունները խոսում են լոգախցիկի օգտին.
Լոգախցիկ ընտրելիս հաճախորդների մոտ առաջանում են մի շարք հարցեր.
- ինչպե՞ս ընտրել լոգախցիկը,
- նախագծման ո՞ր հիմնական տարրերին պետք է հատուկ ուշադրություն դարձնել,
- ինչպե՞ս որոշել ձևը,
- ի՞նչ չափեր ընտրել,
- ո՞ր ապրանքանիշը գնել:
Մենք կփորձենք այս հոդվածում տալ համապարփակ պատասխաններ այս բոլոր հարցերին:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: 1 ( մեկ ) հոդվածում գովազդի գինը կազմում է սկսած ՏԱՐԵԿԱՆ 18 000 ( ԱՄՍԱԿԱՆ 1 500 ) դրամից:

ԼՈԳԱԽՑԻԿԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԸՍՏ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՅԻ
Իրենց կոնստրուկցիայով ( դիզայնով ) լոգախցիկները բաժանված են երեք տեսակի.
- Բաց,
- Փակ,
- Համակցված:
Բաց մոդելները լոգախցիկներ են, որոնք ինտեգրված են լոգասենյակում: Այն հիմնկանում տեղադրվում է լոգասենյակի անկյուններից մեկում: Նախ, այս մոդելները հավաքովի են, այսինքն՝ հատակի վրա տեղադրվում է կերամիկական ջրահավաք պալետը ( паддон ), որը միացված է կոյուղուն:

Կերամիկական ջրահավաք պալետի պարագծով տեղադրվում են օրգապակե դռները, իսկ մյուս՝ մեկ կամ երկու կողմերը պարզապես լինում են սալիկապատ պատերը, որի վրա էլ տեղադրվում են ծորակը և ցնցուղը:
Պարզ լինելու համար պարզապես դիտեք նկարը:
ԳՈՎԱԶԴ ԷՋՈՒՄ

TOP 10
ՇԻՆԱՆՅՈՒԹԻ ԽԱՆՈՒԹՆԵՐ
Լոգախցիկների փակ մոդելներն ունեն ամբողջովին ինքնամփոփ դիզայն, որը բաղկացած է, կրկին, կոյուղուն միացված ջրահավաք պալետից , թափանցիկ օրգապակե պատերից և առաստաղից: Այսինքն՝ դա շարժական տուփ ( кабина ) է, որի մեջ ներկառուցված են հսկայական քանակությամբ տարբեր լրացուցիչ գործառույթներ իրականացնող մասեր (օրինակ՝ ծորակ, ցնցուղ և այլն ) և որոնք, անհրաժեշտության դեպքում, հեշտությամբ ապամոնտաժվում են տեղափոխման կամ նորոգման դեպքում:


Համակցված լոգախցիկները կաբինաներ են, որտեղ օգտագործվում են համեմատաբար խորը և լոգնոց հիշեցնող պալետ ( паддон ) կամ ավելի հաճախ, ակրիլից, չուգունից կամ պողպատից պատրաստված լոգնոց: Լոգախցիկի պատերը տեղակայված են լոգանքի պարագծի երկայնքով, իսկ վերին մասը կարող է լինել բաց կամ փակ՝ կախված մոդելից:
Դիտիր նկարը:
ԻՆՉՊԵ՞Ս ԸՆՏՐԵԼ ԼՈԳԱԽՑԻԿ
Լոգախցիկ ընտրելիս, իհարկե, առաջին հերթին հաշվի առեք.
- ձեր պահանջները և կարիքները,
- սանհագույցի կամ լոգարանի ինտերիերի դիզայնը,
- լոգախցիկի չափսերը,
- ֆինանական ծախսերը:
Դիտեք նաև լոգախցիկների ապրանքանիշերի վերաբերյալ հաճախորդների կարծիքները և գնահատականները:


Շատերին հետաքրքրում է նաև «ԾՈՐԱԿ / ԻՆՉՊԵ՞Ս ԸՆՏՐԵԼ ԾՈՐԱԿՆԵՐ» հոդվածը

Եթե իսկապես ցանկանում եք կատարելագործել ձեր խոհանոցը կամ սանհանգույցը, ապա ամենայն հավանականությամբ ձեզ անհրաժեշտ է նաև ուսումնասիրել ծորակների տեսակները և ընտրել ձեր կարիքներին և պահանջներին …
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված լոգախցիկենրի վերաբերյալ և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի լոգախցիկ գնելիս: Խնդրում ենք նաև հիշել և լոգախցիկ գնելուց եվ տեղադրելուց հետո սույն կայքում հայտնել ձեր կարծիքը լոգաախցիկների խանութ-սրահների կամ արտադրողների մասին, որի համար կայքը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,
- նախ՝ կօգնեք համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք լոգախցիկներ արտադրողներին ( վաճառողներին, ներմուծողներին ) վերացնել առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:
Եվ եթե այս հոդվածը օգտակար էր ձեզ համար և օգնեց ձեզ, ապա կիսվեք ձեր ընկերների և մտերիմների հետ:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

Կահույքի Սրահների Վարկանիշը
Շինանյութի Խանութների Վարկանիշը

Էջի Ասույթը

Վախի և վտանգի մեջ, մենք ավելի շատ ենք հակված հավատալ հրաշքների
— Ցիցերոն ( Марк Туллий Цицерон )՝ Հռոմեական քաղաքական գործիչ
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- ԼՈԳԱՐԱՆԻ ( ՍԱՆՀԱՆԳՈՒՅՑԻ ) ԴՈՒՌ ( ԴՌՆԵՐ ) ԸՆՏՐԵԼՈՒ 5 ԽՈՐՀՈՒՐԴ / ԻՆՉՊԵ՞Ս ԸՆՏՐԵԼ ԴՌՆԵՐ
- ԻՆՉՈՒ՞ ՄԵՏԱՂԱՊԼԱՍՏԵ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐ / ՄԵՏԱՂԱՊԼԱՍՏԵ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԻ ՊԼՅՈՒՍՆԵՐ
- TOP 5 ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ ( ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՍԱՐՔԵՐ ) /
- Ի՞ՆՉ ԴՈՒՌ ( ԴՌՆԵՐ ) ԸՆՏՐԵԼ / ԹԱՔՆՎԱԾ ԹԵ՞ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԴՌՆԵՐ / ԴՌՆԵՐԻ ՊԼՅՈՒՍԸ ԵՎ ՄԻՆՈՒՍԸ
- TOP 10 Հոդվածներ Արևային Համակարգերի, Պանելների, Վահանակների Մասին / Արևային պանելներ ( Վահանակներ )
- ՏՆԵՐԻ ( ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐԻ ) ԿԱՌՈՒՑՈՒՄ / TOP 5 ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով:





