Ը Ն Տ Ր Ի Ր    Լ Ա Վ Ա Գ ՈՒ Յ Ն Ը    ®


ՈՍԿՅԱ ( ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ) ԶԱՐԴԵՐ

Ի՞ՆՉ Է ՀԱՍԿԱՑՎՈՒՄ ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ԶԱՐԴԵՐ ԱՍԵԼԻՍ

Առհասարակ, ոսկերչական զարդեր ասելով հասկանում են այնպիսի զարդեր, որոնք պատրաստված թանկարժեք մետաղներից և սովորաբար ունեն թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, որոնք լրացուցիչ գեղեցկություն և հմայք են հաղորդում զարդերին: Ոսկերչական զարդերի պատրաստման թանկարժեք մետաղներից են.

  • Ոսկի,
  • Պալադիում,
  • Տիտան,
  • Արծաթ և այլն:

Ի՞ՆՉ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՆ ԼԻՆՈՒՄ ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ԶԱՐԴԵՐԸ 

Ոսկերչական զարդերի տեսականին բազամազան է: Դրանց թվին են դասվում բրոշները, մատանիները, վզնոցները, ականջօղերը, կախազարդերը, ապարանջանները և ճարմանդները:

Ի՞ՆՉ է ՊԵՏՔ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼ ԲԱՐՁՐՈՐԱԿ ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ԶԱՐԴԵՐ ԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

  • Առաջին հերթին որոշեք նպատակը, որտե՞ղ եք կրելու տվյալ զարդը՝ առօրյայում թե տոնական առիթների դեպքում,
  • Ընտրեք ձեր տարիքին, պահանջներին և խառնվածքին համապատասխան դիզայն,
  • Ոչ միայն ոսկերչական զարդեր, այլ ցանկացած բարձրակարգ ապրանք գնելու համար, օգտվեք վստահելի և հեղինակավոր ընկերություններից, այս դեպքում՝ ոսկերչական խանութներից և կայքերից,
  • Հաշվի առեք նաև հաճախորդների կարծիքները: Դրանք ձեզ կօգնեն վստահելի և հեղինակավոր ոսկերչական խանութներ կամ կայքեր ընտրելու հարցում:

No Listings were found matching your selection.