Ը Ն Տ Ր Ի Ր    Լ Ա Վ Ա Գ ՈՒ Յ Ն Ը    ®


Ուղղահայաց շերտավարագույրները գրասենյակային և բժշկական հաստատություններից տեղափոխվել են սովորական բնակելի շենքեր՝ շնորհիվ իրենց գործնականության և էսթետիկ հատկությունների: Ներկայումս նյութերի, գույների, հյուսվածքների և կոնֆիգուրացիաների բազմազանությունն այնքան լայն է, որ դժվար չէ ցանկացած ինտերիերով սենյակի համար ուղղահայաց շերտավարագույր ընտրել:

Ի՞ՆՉ Է ՈՒՂՂԱՀԱՅԱՑ ՇԵՐՏԱՎԱՐԱԳՈՒՅՐԸ ԵՎ ԻՆՉՈ՞Վ Է ԼԱՎ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆԻՆԻՑ

Ուղղահայաց շերտավարագույրը, ինչպես ենթադրում է անունը, պարզ և հարմար արևապաշտպան դեկոր է, որը բաղկացած է ուղղահայաց լամելաներից ( սրանք գործվածքի, պլաստիկի, փայտի, բամբուկի կամ ալյումինի նեղ շերտեր են, որոնք նախատեսված են որպես ուղղահայաց կամ հորիզոնական շերտավարագույրների դետալ ):

ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՈՒՂՂԱՀԱՅԱՑ ՇԵՐՏԱՎԱՐԱԳՈՒՅՐՆԵՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Պաշտպանություն արևի ուղիղ ճառագայթներից,
  • Շատ հեշտ և հարմար է օգտագործման համար,
  • Տարբեր ոլորտներում օգտագործելու հնարավորություն,
  • Թարմացնում է ցանկացած սենյակի ինտերիերը,
  • Լամելաների կտոր-կտոր փոխարինում, եթե տեղի է ունենում խափանում,
  • Սենյակ ներթափանցող լույսի աստիճանի վերահսկումը ՝ իր առանցքի շուրջ լամելաների պտտմամբ.
  • Նմանությունը սովորական վարագույրների հետ:

No Listings were found matching your selection.