Ը Ն Տ Ր Ի Ր Լ Ա Վ Ա Գ ՈՒ Յ Ն ԲԺՇԿԻՆ ( ԲԺՇԿՈՒՀՈՒՆ ) ®

Ի՞ՆՉ Է ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ ԹՈՔԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Թոքաբանությունը բժշկության այն ճյուղն է, որն ուսումնասիրում է մարդու շնչառական համակարգի հիվանդությունները, դրանց ախտորոշումն ու բուժումը։
Ի՞ՆՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԲՈՒԺՈՒՄ ԹՈՔԱԲԱՆԸ
- Թոքերի բորբոքում ( թոքաբորբ ),
- Բրոնխիալ ասթմա,
- Քրոնիկ և սուր ( պարզ/օբստրուկտիվ ) բրոնխիտ,
- Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն,
- Թոքերի վեզիկուլների բորբոքում ( ալվեոլիտ ),
- Թոքերի ինտերստիցիալ հիվանդություն,
- Ալերգիկ և աուտոիմուն հիվանդություններ:
Ի՞ՆՉ ՄԵԹՈԴՆԵՐՈՎ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԲՈՒԺՈՒՄԸ
- Հակաբակտերիալ թերապիա: 2. Հակաբորբոքային թերապիա: 3. Խորխաբեր միջոցներ: 4. Դեղորայք, որոնք վերացնում են բրոնխոսպազմը:
Ի՞ՆՉ ՀԱՇՎԻ ԱՌՆԵՄ ԹՈՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԲՈՒԺԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԸՆՏՐԵԼԻՍ
- Ոչ միայն թոքերի խնդրի դեպքում, այլ ցանկացած բարձրակարգ բուժծառայություն ստանալու և լավ արդյունքների հասնելու համար օգտվեք հեղինակավոր կլինիկաների ( թոքաբանների ) բուժծառայություններից,
- Հաշվի առեք նաև հաճախորդների ( պացիենտների ) կարծիքները: Չէ՞ որ նրանք արդեն օգտվել են թոքաբանների բուժծառայություններից և ավելի լավ պատկերացում ունեն նրանց մատուցած բժշկական ծառայության որակի մասին:

