Ը Ն Տ Ր Ի Ր     Լ Ա Վ Ա Գ ՈՒ Յ Ն Ը   ®


ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ

Կան երկու տեսակի ջրամատակարարման ցանցեր՝

  • ներքին, որոնք տեղադրվում են շենքերի ներսում և
  • արտաքին, որոնք գտնվում են դրանցից դուրս։

Ցանցերի երկու խմբերն էլ փոխկապակցված են և միասին կազմում են մի ամբողջ համակարգ։ Ջրամատակարարման համակարգեր նախագծելիս պետք է հաշվի առնել յուրաքանչյուր տեսակի առանձնահատկությունները, քանի որ դա մեծ նշանակություն ունի շահագործման ընթացքում:

ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՆԱԽԱԳԾՄԱՆ ՓՈՒԼԵՐԸ

  • Հաճախորդի տեխնիկական առաջադրանքի ուսումնասիրում,
  • Սառը ջրամատակարարման համակարգի նախագծում,
  • Տաք ջրամատակարարման համակարգի նախագծում,
  • Բացատրական գրություն, որը ներառում է գործընթացի ամբողջական նկարագրությունը, մասնավորապես՝
    • Անհրաժեշտ սարքավորումների, ծախսվող նյութերի և նյութաքանակի նկարագրությունը,
    • Բոլոր տեխնիկական հաշվարկները,
    • Աշխատանքների ծավալը և արժեքը,
  • Աշխատանքային ժամանակագրական գրաֆիկի մշակում:

No Listings were found matching your selection.