Ը Ն Տ Ր Ի Ր    Լ Ա Վ Ա Գ ՈՒ Յ Ն Ը   ®


ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԻԶԱՅՆ

Ի՞ՆՉ Է ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԻԶԱՅՆԸ

Լուսավորության դիզայնը ( անգլերեն՝ lighting design ) դիզայնի ուղղություն է, որը հիմնված է լուսային ( լուսավորության ) լուծումների վրա։ Լույսն է, որ աշխուժացնում է տարածությունն ու ճարտարապետական ​​տեսքը, նաև՝ ինտերիերը: 

ՈՐՈ՞ՆՔ ԷՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԻԶԱՅՆԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

  • Էսթետիկ ընկալումը: Լույսի աղբյուրները ազդում են օբյեկտի վրա՝ դարձնելով այն գրավիչ՝ ընդգծելով ինքնատիպ ճարտարապետական ​​և դիզայներական լուծումները,
  • Էրգոնոմիկ էֆեկտը: Լուսավորման դիզայնը պետք է դրական ազդեցություն ունենա մարդու վրա՝ նպաստի տեսողական տեղեկատվության ճիշտ ընկալմանը, չառաջացնի անհարմարություն և հոգնածություն,
  • Էներգաարդյունավետությունը: Լուսավորությունը չպետք է լինի ավելորդ կամ անօգուտ: Գործունեության յուրաքանչյուր տեսակի համար կան որոշակի ստանդարտներ, որոնք որոշում են լուսավորության նվազագույն և առաջարկվող մակարդակը:

Ի՞ՆՉ ՀԱՇՎԻ ԱՌՆԵՄ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ( ԼՈՒՍԱՅԻՆ ) ԴԻԶԱՅՆ ՊԱՏՎԻՐԵԼԻՍ

  • Ոչ միայն լուսավորության դիզայնի ծառայություն, այլ ցանկացած դիզայնի կամ շինարարական ծառայություններ ընտրելիս օգտվեք հեղինակավոր ընկերություններից՝ ճարտարապետական և դիզայներական ստուդիաներից,
  • Օգտակար կլինի, եթե հաշվի առնեք նաև լուսավորության դիզայնի ծառայություններից օգտված հաճախորդների կարծիքները:

No Listings were found matching your selection.