Ը Ն Տ Ր Ի Ր    Լ Ա Վ Ա Գ ՈՒ Յ Ն Ը    ®


Ի՞ՆՉ Է ՖԵԼԶԻՏԸ ( ФЕЛЬЗИТ )

Ֆելզիտը ( фельзит ) միներալների խումբ է, որն ունի հրաբխային ծագում:

ՈՐՏԵ՞Ղ Է ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ ՖԵԼԶԻՏԸ 

  • Շինարարություն: Ֆելզիտը շատ հաճախ կիրառվում է ֆասադների, աստիճանների, պատուհանագոգերի երեսապատման, սալիկների և սալաքարերի արտադրության մեջ: Օրինակ՝ Հայաստանում նախագահական նստավայրը երեսպատված է ֆելզիտով: Ֆելզիտը օգտագործվում է նաև որպես ցեմենտի հավելում վերջինիս ամրությունը բարձրացնելու նպատակով,
  • Լանդշաֆտի դիզայն: Լանդշաֆտների համար ֆելզիտից պատրաստվում են սալաքարեր, դեկորատիվ սալիկներ, ծաղկամաններ, արհեստական ​​ջրամբարների տարրեր,
  • Քիմիական արդյունաբերություն: Քիմիական արտադրությունում ֆելզիտը օգտագործվում է որպես թթվակայուն նյութ,
  • Ոսկերչական իրերի արտադրություն: Ոսկերչական զարդերի արտադրությունում ֆելզիտից պատրաստում են կախազարդեր, մատանիներ, ականջօղեր, ինչպես նաև դեկորատիվ իրեր՝ արձանիկներ, զարդատուփեր, ծաղկամաններ և այլն։

Ի՞ՆՉ ՀԱՇՎԻ ԱՌՆԵՄ ՖԵԼԶԻՏԵ ՍԱԼԻԿՆԵՐ ( ԱՐՏԱԴՐԱՆՔ ) ԳՆԵԼԻՍ

  • Ոչ միայն բնական քարեր ( ֆելզիտ, խճաքար, գրանիտ, մարմար, տրավերտին և այլն ), այլ ցանկացած բարձրակարգ և որակյալ շինանյութ գնելու համար օգտվեք հեղինակավոր շինանյութի խանութներից և կայքերից,
  • Հաշվի առեք նաև բնական քարերի գնորդների կարծիքները, ինչը ձեզ շատ կօգնի բնական քարեր, մասնավորապես՝ ֆելզիտ, մշակողների կամ խանութների ընտրության հարցում:

No Listings were found matching your selection.