Ը Ն Տ Ր Ի Ր   Լ Ա Վ Ա Գ ՈՒ Յ Ն Ը   ®

ՆԻՏՐՈ ՆԵՐԿԵՐ ՆԻՏՐՈ ՆԵՐԿԵՐԻ ՎԱՃԱՌՔ ՆԵՐԿԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ ԵՎ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ - NERKERI XANUT - NERKER - LAQER -

Ի՞ՆՉ Է ՅՈՒՂԱՆԵՐԿԸ

Յուղաներկը ներկանյութի տեսակներից է և ունի հետևյալ բաղադրիչները.

  • Գունանյութեր (պիգմենտեր): Հանքային ծագման փոշիներ, որոնք նյութին տալիս են ցանկալի գույն,
  • Կապող հիմք: Այն կազմում է թաղանթ ներկվող մակերեսի վրա,
  • Չորացուցիչներ: Հատուկ հավելումներ, որոնք նախատեսված են ներկի չորացման ժամանակը նվազեցնելու համար:

ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՅՈՒՂԱՆԵՐԿԵՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Առավելություններն են՝ 1. Ստեղծում է խիտ շերտ, որը հուսալիորեն պաշտպանում է մակերեսները եղանակային պայմանների բացասական ազդեցությունից: 2. Յուղաներկերը հիգիենիկ են և դիմացկուն են խոնավությանը, 3. Ունեն ցածր գին և չորանալուց հետո հաղորդում են էսթետիկ տեսք։ 

Թերություններն են՝ 1. Գոլորշու և օդի փոխանակության անկարողությունը, ինչը բացասաբար է անդրադառնում մակերեսի վրա: 2. Ունի սուր հոտ, ուստի ավելի լավ է յուղաներկի հետ աշխատել ռեսպիրատորով: 3. Չորանում է երկու-երեք օրվա ընթացքում:

Ի՞ՆՉ ՀԱՇՎԻ ԱՌՆԵՄ ԲԱՐՁՐՈՐԱԿ ՅՈՒՂԱՆԵՐԿ ԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

  • Ոչ միայն յուղաներկեր ( ներկեր ), այլ ցանկացած բարձրակարգ հարդարման շինանյութ գնելու համար օգտվեք հեղինակավոր ընկերություններից՝ շինանյութի խանութներից և շինանյութ վաճառող կայքերից,
  • Հաշվի առեք նաև գնորդների կարծիքները, կարծիքները ձեզ կօգնեն որակյալ յուղաներկ ( ներկ ) գնելու հարցում: Չէ՞ որ կարծիք հայտնած քաղաքացիները գնել և օգտագործել են ներկերը և ավելի լավ են տեղյակ ներկի ապրանքանիշի որակից և ներկերի խանութների սպասարկման մակարդակից:

No Listings were found matching your selection.