Ը Ն Տ Ր Ի Ր    Լ Ա Վ Ա Գ ՈՒ Յ Ն Ը   ®


Ի՞ՆՉ Է ՋԵՌՈԻՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Ջեռուցման համակարգը  ընդունելի մակարդակում բնակարանի, գրասենյակի կամ առանձնատան ջերմաստիճանը պահպանելու մեխանիզմ է: Ջեռուցման համակարգը հանդիսանում է HVAC  ( Heating, Ventilation, Air Conditioning ) համակարգի մաս: 

Ի՞ՆՉ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՈՎ ԸՆՏՐԵՄ ՋԵՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

  • Տան ջեռուցման համակարգը պետք է ապահովի ջերմաստիճանի ճիշտ հսկողություն: Բացի այդ, ջերմությունը պետք է արդյունավետ կերպով փոխանցվի և բաշխվի բոլոր ջեռուցվող սենյակներին,
  • Բարձր արդյունավետություն նվազագույն գնով: Ըստ այս ցուցանիշի՝ ջեռուցման համակարգը պետք է արտադրի անհրաժեշտ քանակությամբ ջերմություն,
  • Ավտոմատացման բարձր աստիճան: Տան ջեռուցումը պետք է կատարվի նվազագույն մարդկային միջամտությամբ,
  • Համակարգի բոլոր բաղադրիչների բարձր հուսալիություն և մաշվածության դիմադրություն: Ջեռուցման համակարգի սարքավորումները պետք է լինեն հնարավորինս հուսալի,
  • Ոչ միայն ջեռուցման համակարգեր, այլ ցանկացած բարձրակարգ շինարարական ծառայություն ստանալու համար, օգտվեք հեղինակավոր ունեցող ընկերություններից, այս դեպքում՝ ջեռուցման համակարգեր տեղադրող ընկերություններից,
  • Հաշվի առնեք նաև հաճախորդների կարծիքները: Չէ՞ որ կարծիք հայտնած գնորդները արդեն տեղադրել են ջեռուցման համակարգ ( ջեռուցման կաթսա ) և ավելի լավ են պատկերացնում վերջինիս որակը:

No Listings were found matching your selection.