Ը Ն Տ Ր Ի Ր    Լ Ա Վ Ա Գ ՈՒ Յ Ն Ը    ®


ԽՃԱՆԿԱՐ ( ՏԵՐԱՑՑՈ ) ՀԱՏԱԿՆԵՐԵրբ լսում ենք «խճանկարային կամ տերրացցո հատակ» արտահայտությունը, անմիջապես մեր մտքում հայտնվում են գունավոր նկարներ, որոնք պատկերում են շքեղ հսկայական սրահներ, որոնց հատակը կատարյալ հարթ է և զարդարված է անհավատալի նախշով։ Սկզբունքորեն սա ճիշտ գաղափար է, քանի որ հատակի դասավորության այս ձևը մեզ մոտ եկավ գեղեցիկ Վենետիկից։

ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԽՃԱՆԿԱՐԱՅԻՆ ( ՏԵՐՐԱՑՑՈ ) ՀԱՏԱԿՆԵՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Ամրությունը: Չնայած մարմարը բաղադրության մեջ ներառված է փշրանքների ( մանր կտորների ) տեսքով, կարծրացած ծածկույթն իր ամրությամբ համեմատելի է մոնոլիտ մարմարե ապարի հետ,
  • Խոնավության նկատմամբ դիմացկունությունը: Հայելային ծածկույթով հարթ մակերեսն ունի ջրի կլանման գրեթե զրոյական գործակից,
  • Հիգիենան: Վերջնական փուլի` փայլեցման շնորհիվ մակերեսը չունի ծակոտիներ, որոնցում կուտակվում են փոշին, կարող են զարգանալ սնկերը և այլ միկրոօրգանիզմներ,
  • Դիմադրություն ագրեսիվ քիմիական նյութերի և ռեակտիվների նկատմամբ,
  • Էկոլոգիապես մաքուր է: Քանի որ խառնուրդը պարունակում է բացառապես բնական բաղադրիչներ, պատրաստի ծածկույթը չի արտանետում վնասակար նյութեր նույնիսկ բարձր ջերմաստիճանի ազդեցության տակ,
  • Խնամքը հեշտ է: Նույնիսկ եթե մակերեսի վրա ճաք է առաջանում, այն հեշտությամբ կարելի է վերացնել,
  • Հրդեհակայուն է: Նույնիսկ բաց կրակի ազդեցության տակ նման ծածկույթը չի բռնկվում,
  • Եվ վերջապես, հնարավորություն է տալիս ստեղծագործել և կերտել արվեստի իրական գործեր:

No Listings were found matching your selection.