Ը Ն Տ Ր Ի Ր   Լ Ա Վ Ա Գ ՈՒ Յ Ն Ը   ®


Ի՞ՆՉ Է ԵՐԿԱԹԲԵՏՈՆԵ ԾԱԾԿԻ ՊԱՆԵԼԸ

Ծածկի երկաթբետոնե պանելը ( սալը ) գործարանային երկաթբետոնե արտադրանք է, որը նախատեսված է շենք-շինություններում հորիզոնական կրող կոնստրուկցիաների համար: Դրանք նախատեսված են հարկերի առանձնացման, ինչպես նաև ուղղահայաց բեռներ կրելու և դրանք այլ կրող տարրերին ( պատեր, հիմքեր) բաշխելու համար:

Ծածկի երկատբետոնե սալերը ոչ միայն հանդիսանում են միջհարկային ծածկեր, այլ նաև՝ դրանք ողջ կոնստրուկցիայի ամրությունն ապահովող կարևորագույն տարրերից են:

ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԵՐԿԱԹԲԵՏՈՆԵ ԾԱԾԿԻ ՊԱՆԵԼՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

  • Ողջ երկարությամբ անցքերով պանելներ: Մասնավոր բնակարանաշինության մեջ ամենամեծ պահանջարկն ունեն անցքերով երկաթբետոնե սալերը: Անցքերը ապահովում են երկաթբետոնե արտադրանքի համեմատաբար ցածր քաշը, դրանցում պարունակվող  օդի շնորհիվ նպաստում են ջերմային և ձայնային մեկուսացմանը, 
  • Երկայնական կողերով պանելներ: Կողերը ապահովում են երկաթբետոնե արտադրանքի բարձր ամրությունը: Կիրառման հիմնական ոլորտը արդյունաբերական օբյեկտներն են,
  • Առանցք անցքերի հարթ երկաթբետոնե պանելներ: Ունեն մեծ քաշ: Բնակարանաշինության մեջ դրանք գործնականում պահանջարկ չունեն, հիմնականում օգտագործվում են արդյունաբերական շինարարությունում:

No Listings were found matching your selection.