Ը Ն Տ Ր Ի Ր    Լ Ա Վ Ա Գ ՈՒ Յ Ն Ը   ®


ՄԴՖ ( ՄԻՋՍԵՆՅԱԿԱՅԻՆ ) ԴՌՆԵՐ

Ցանկացած վերանորոգման աշխատանք թերի է լինելու՝ առանց միջսենյակային դռների փոխարինման։ Բոլոր ժամանակակից նյութերից, որոնցից պատրաստվում են միջսենյակային դռները, ամենատարածվածը MDF-ն է:

Ի՞ՆՉ Է ՄԴՖ -Ը ( MDF, МДФ )

MDF բառը հապավում է՝ Medium Density Fiberboard: ՄԴՖ-ը փայտե սալ է, որը պատրաստված է փայտի փոշին՝ թեփը ճնշման տակ սեղմելու միջոցով:

ԻՆՉՊԵ՞Ս ԸՆՏՐԵՄ ՄԻՋՍԵՆՅԱԿԱՅԻՆ ՄԴՖ ԴՌՆԵՐ

  • Անհրաժեշտ է ուշադիր ուսումնասիրել ՄԴՖ միջսենյակային դռների եզրերը, որոնց վրա հաճախ լինում են տարբեր թերություններ,
  • Դռան մակերեսը պետք է լինի կատարյալ հարթ,
  • Ապակե մոդելներում անհրաժեշտ է ստուգել, ​​թե որքան ապահով և ամուր է պահվում ապակին,
  • Եթե դուռը պետք է ապահովի նաև լավ ձայնային մեկուսացում, ապա դուռը պետք է ունենա նաև հատուկ ռեզիններ: Ձայնամեկուսացման վրա ազդում է նաև դռան հաստությունը,
  • Ոչ միայն ՄԴՖ միջսենյակային դռներ, այլ ցանկացած բարձրորակ դռներ կամ շինանյութ գնելու համար օգտվեք հեղիակավոր ընկերություններից՝ ՄԴՖ դռներ ներմուծողներից և դռներ վաճառող խանութներից և կայքերից,
  • Իհարկե բարձրակարգ սպասարկում ստանալու և որակյալ դռներ գնելու համար հաշվի առեք նաև հաճախորդների կարծիքները: Կարծիքները ձեզ կօգնեն բարձրակարգ և ժամանակակից դռներ և դռներ վաճառող խանութներ ընտրելու հարցում:

No Listings were found matching your selection.