Ը Ն Տ Ր Ի Ր   Լ Ա Վ Ա Գ ՈՒ Յ Ն Ը    ®


Շերտավարագույրները երկար ժամանակ օգտագործվել են և հաջողությամբ օգտագործվում են ինչպես գրասենյակային, այնպես էլ բնակելի տարածքներում: Հատկապես հայտնի են փայտե շերտավարագույրները, որոնք կարող են լրացնել բոլոր տեսակի վարագույրներին կամ ամբողջությամբ փոխարինել դրանք:

ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՓԱՅՏԵ ՇԵՐՏԱՎԱՐԱԳՈՒՅՐՆԵՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Սենյակում բնական լույսի ինտենսիվության լավ կարգավորումը,
  • Ուլտրամանուշակագույն ճառագայթման դիմացկունությունը: Հատուկ լաքով մանրակրկիտ փայլեցման և մշակման շնորհիվ դրանք չեն խամրում նույնիսկ պայծառ արևի տակ,
  • Ֆունկցիոնալությունը: Բացի իրենց անմիջական «պարտականությունից», դրանք նաև ծառայում են որպես ինտերիերի գեղեցիկ հավելում` հաղորդելով նրբություն և վեհություն,
  • Փայտե շերտավարագույրներով ցանկացած սենյակ շատ ավելի հարմարավետ է դառնում,
  • Բազմակողմանիությունը: Նման արտադրանքները ներդաշնակորեն տեղավորվում են ցանկացած դիզայնի մեջ և համակցված են տարբեր տեսակի պատուհանների հետ,
  • Շահագործման հեշտությունը; Նման շերտավարագույրների խնամքը մեծ ֆինանսական և ժամանակային ծախսեր չեն պահանջում,
  • Անվտանգությունը: Փայտը լիովին հիպոալերգին է և ոչ մի վնասակար ազդեցություն չի թողնում մարդու առողջության վրա, ուստի փայտե շարտավարագույները կարող են տեղադրվել նաև ննջասենյակներում և մանկական սենյակներում,
  • Լայն տեսականին: Մեծ ընտրությունը թույլ է տալիս ընտրել շերտավարագույրներ ( ժալյուզի ), որոնք առավել հարմար են շրջակա ինտերիերի համար:

No Listings were found matching your selection.