Ը Ն Տ Ր Ի Ր Լ Ա Վ Ա Գ ՈՒ Յ Ն Ը ®

Շամպունի ճիշտ ընտրությունը առողջ, խնամված մազերի գրավականն է: Վստա՞հ եք, որ հստակ գիտեք ձեր մազերի տեսակը և դրա հետ կապված խնդիրները:
ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ Է ՇԱՄՊՈՒՆԸ
Առաջին բանը, որ պետք է հիշել, այն է, որ շամպունը հիմնականում նախատեսված է մազերը և գլխամաշկը լվանալու ավելորդ ճարպից, դրան կպչող փոշուց և կեղտից, ինչպես նաև մահացող բջիջներից, այլ ՈՉ ԹԵ մազերը բուժելու կամ վերականգնելու համար:
ԿԱՐԵՎՈ՞Ր Է ՇԱՄՊՈՒՆ ԸՆՏՐԵԼ ԸՍՏ ՄԱԶԵՐԻ ՏԵՍԱԿԻ
Կարևոր է, որ շամպունը հարմար լինի ձեր մազերի տիպին:
- Յուղոտ մազեր: Ճարպագեղձերը գերակտիվ են: Մազերն արագ կեղտոտվում են, ճարպոտվում, դառնում են ոչ ամուր, հաճախակի լվացման կարիք ունեն ( ամեն օր կամ ըստ անհրաժեշտության ),
- Չոր մազեր: Ճարպագեղձերի ակտիվությունը ցածր է: Պատճառը կարող է լինել անձի անհատական բնութագրերը, տարիքը, սեռը, մազերի ներկումը, արևի երկարատև ազդեցությունը: Կարիք չունեն հաճախակի լվանալու,
- Նորմալ մազեր: Ամբողջ մարմնի աշխատանքը հավասարակշռված է: Մազերը փափուկ են, փայլուն և առողջ: Նրանք կանոնավոր լվացման կարիք ունեն, քանի որ կեղտոտվում են և հատուկ խնամք չեն պահանջում:
Ի՞ՆՉ ՀԱՇՎԻ ԱՌՆԵՄ ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ԵՎ ՈՐԱԿՅԱԼ ՇԱՊՈՒՆ ԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
- Ոչ միայն ՇԱՄՊՈՒՆ ( SHAMPOO ), այլ ցանկացած ապրանք գնելիս, հաշվի առեք հաճախորդների կարծիքը: Չէ՞ որ նրանք օգտվել են տվյալ ապրանքից և ծանոթ են տվյալ ապրանքի որակին,
- Ընտրեք հեղինակավոր ընկերություններ: Նրանք ոչ միայն վաճառում են բարձրակարգ ՇԱՄՊՈՒՆ ( SHAMPOO ), այլ նաև՝ հաշվի առնում հաճախորդների կարծիքները:
No Listings were found matching your selection.