Ը Ն Տ Ր Ի Ր    Լ Ա Վ Ա Գ ՈՒ Յ Ն Ը    ®


ՀԱՐՍԱՆՅԱՑ ՍՐԱՀՆԵՐ ( ՍՐԱՀ )Բացառիկ կարևորություն է հարսանյաց հանդիսությունների սրահի ընտրությունը։ Հարսանյաց սրահի ընտրությունից շատ բան է կախված՝ լուսանկարվելու հնարավորություններ, հյուրերի գտնվելու վայրի տարբերակներ, ճաշատեսակներ և այլն:

Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼ ՀԱՐՍԱՆՅԱՑ ՍՐԱՀ ԸՆՏՐԵԼԻՍ

  • Հանդիսությունների սրահի ինտերիերը.
  • Ավտոկայանատեղիի առկայությունը,
  • Հանդիսությունների սրահի գտնվելու վայրը,
  • Զգեստապահարանի առկայությունը. Տեղեկացվեք նաև, թե արդյո՞ք զգեստապահարանում անձնակազմ կա,
  • Ընդարձակ դահլիճի առկայությունը,
  • Դահլիճի երկրաչափական ձևը: Ուղղանկյուն կամ քառակուսի դահլիճում ձայնը որակավես ավելի լավը կլինի,
  • Քանի՞ մատուցող կլինի ձեր ընթրիքին: Այս հարցը տվեք նախքան պայմանագիր կնքելը,
  • Համե՞ղ են պատրաստում այս սրահում և կա՞ արդյոք համտեսելու հնարավորություն,
  • Մատուցողների համար համազգեստի առկայությունը,
  • Հանդիսությունների սրահի աշխատանքային ժամերը: Այս մասին անպայման հարցրեք պայմանագրի կնքման փուլում,
  • Արժեքը: Հարսանյաց սրահի արժեքը պետք է համահունչ լինի համանման սրահների գներին,
  • Ի վերջո, ստորև ներկայացված ցանկից ընտրեք հեղինակավոր ունեցող հարսանյաց սրահներ: Հաշվի առեք նաև համաքաղաքացիների կարծիքները: Դրանք ձեզ կօգնեն բարձրակարգ հարսանյաց սրահ ընտրելու և պատշաճ սպասարկում ստանալու հարցում:

No Listings were found matching your selection.