Ը Ն Տ Ր Ի Ր Լ Ա Վ Ա Գ ՈՒ Յ Ն Ը ®

Մաշկի ծերացումը տեղի է ունենում այնպիսի կարևոր կենսաբանական գործառույթների աստիճանական դանդաղեցման պատճառով, ինչպիսիք են վերականգնումը և նյութափոխանակությունը, որոնք պատասխանատու են բջիջների աճի և բաժանման, նյութափոխանակության և թափոնների վերացման գործընթացների համար: Ավաղ, տարիքային այս փոփոխությունները հնարավոր չէ դադարեցնել առանց արտաքին խթանման։
Ի՞ՆՉ Է ՄԵԶՈԹԵՐԱՊԻԱՆ
Պլազմոթերապիան օգնում է արտադրել բջիջների նորացման մեխանիզմների մի տեսակ «վերագործարկում»:
Դրա համար պացիենտի մաշկին ներարկվում են թրոմբոցիտներով, ֆերմենտներով, հորմոններով, վիտամիններով, ամինաթթուներով և հանքային տարրերով հարստացված աուտոպլազմա և աուտոգել՝ օգտագործելով գրեթե աննկատ մեզոթերապիայի ասեղներ:
Ակտիվ նյութերի ներարկումները խրախուսում են ֆիբրոբլաստներին ( միակցիչ հյուսվածքի բջիջներ, որոնք պատասխանատու են երիտասարդ մաշկի համար ) ակտիվորեն սինթեզել հիալուրոնաթթու, կոլագեն և էլաստին, ինչը նպաստում է մաշկի վերականգնմանը: Արդյունքում վերականգնվում է երիտասարդությանը բնորոշ առողջ փայլը, հարթությունն ու խտությունը, բարելավվում են տոնայնությունն ու գույնը։
Պրոցեդուրան շատ հաջող է բարելավում մաշկի վիճակը այն հատվածներում, ինչպիսիք են պարանոցը, դեկոլտեն, ձեռքերը և որովայնը: Գլխի պլազմաթերապիան իր հերթին օգնում է արթնացնել մազերի ֆոլիկուլները մազաթափության կամ թույլ մազերի աճի դեպքում:
Ի ԴԵՊ …
Ստորև ներկայացված են պլազմոթերապիայի ներարկումներ իրականոցնող բոլոր առաջատար և բարձրակարգ էսթետիկ բժշկության և կոսմետոլոգիական կենտրոնները:

