Ը Ն Տ Ր Ի Ր    Լ Ա Վ Ա Գ ՈՒ Յ Ն Ը   ®


ՊԼԱԶՄՈԹԵՐԱՊԻԱ - ՆԵՐԱՐԿՈՒՄՆԵՐ - ՊԼԱԶՄԱ - ԷՍԹԵՏԻԿ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

  Պլազմոլիֆտինգը երիտասարդացման և թարմացման համեմատաբար նոր մեթոդ է, որը թույլ է տալիս արթնացնել մարմնի թաքնված պաշարները մաշկի բնական վերականգնման համար: Ներկայումս ավելի երիտասարդ տեսք ունենալու, մաշկի վրայից կնճիռներն ու տարիքային բծերը հեռացնելու համար ամենևին էլ պետք չէ օտար դեղամիջոցներ օգտագործել կամ դիմել վիրաբուժական միջամտությունների։ Պլազմոլիֆտինգի դեպքում մարմինը օգնություն է ստանում արյան պլազմայի ներարկումների միջոցով, որի ազդեցությունն արդեն իսկ գնահատել են մեծ թվով մարդիկ։ Սեանսի ընթացքում արված ներարկումները ակտիվացնում են արյան շրջանառությունը, նպաստում են հյուսվածքների արագ վերականգնմանը և ընդհանրապես մաշկի նյութափոխանակության գործընթացներին։

  Պրոցեդուրան նախատեսված է արյունից թրոմբոցիտներ պարունակող պլազման առանձնացնելու և հաճախորդի դերմիսի խորը շերտերը ներարկելու համար ( ինչպես մեզոթերապիայի դեպքում ):

Ե՞ՐԲ ԴԻՄԵԼ ՊԼԱԶՄՈԼԻՖՏԻՆԳԻ ՕԳՆՈՒԹՅԱՆԸ

Պլազմոլիֆտինգը անհրաժեշտ է, եթե առկա է.

  • Մաշկի առաձգականության նվազում,
  • Դերմիսի միացնող հյուսվածքի մանրաթելերի վատթարացում,
  • Փոքր կնճիռներ,
  • Դեմքի մաշկի թուլացում,
  • Մաշկի շերտազատում,
  • Քիմիական կամ լազերային պիլինգից հետո դեմքի մաշկի վերականգնման կարիք,
  • Պզուկներ,
  • Արևայրուքի հետևանքներ:

Ի ԴԵՊ  …

Ստորև ներկայացված են պլազմոլիֆտինգի ծառայություններ մատուցող բոլոր առաջատար և հեղինակավոր կոսմետոլոգիական և էսթետիկ բժշկության կենտրոնները:


No Listings were found matching your selection.