Ը Ն Տ Ր Ի Ր    Լ Ա Վ Ա Գ ՈՒ Յ Ն Ը   ®


ՆԵՐԿԵՐ ԵՎ ԼԱՔԵՐ

Որակյալ ներկերը, լաքերը և ծեփամածիկը կարող են նոր շունչ հաղորդել հարդարման աշխատանքներին և գեղեցկություն՝ ձեր բնակարանին:

Ի՞ՆՉ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՈՎ ԸՆՏՐԵՄ ՆԵՐԿԵՐ ԵՎ ԼԱՔԵՐ 

  • Նշանակությունը: Ներկերի և լաքերի ընտրության հիմնական չափանիշը դրանց նպատակն է: Կարևոր է պարզել, արդյո՞ք տվյալ ներկերը և լաքերը  իսկապես հարմար են առաջադրանքի համար,
  • Ծառայության ժամկետը: Հաջորդ կարևոր չափանիշը ծածկույթի ծառայության ժամկետն է: Միշտ կարևոր է իմանալ, թե ինչպիսին կլինի ստացված ծածկույթը և որքան ժամանակ կպահպանվի,
  • Ստացված ծածկույթի տեսքը: Այստեղ մենք հաշվի ենք առնում ծածկույթի գույնը և փայլը: Ցանկացած ներկ ժամանակի ընթացքում կհնանա: Նկատվում է փայլի աստիճանի և գույնի ինտենսիվության նվազում,
  • Հարմարավետություն նյութի հետ աշխատելիս: Պետք է հարմար և հաճելի լինի ներկի և լաքի հետ աշխատելը։ Այստեղ մենք հաշվի ենք առնում այնպիսի տեխնիկական տվյալներ, ինչպիսիք են հոտը, թունավորությունը, ներկման նյութերի չորացման ժամանակը և այլ պարամետրեր,
  • Նյութի գինը: Կարևոր է հաշվի առնել ոչ միայն նյութերի արժեքը, այլև՝ ներկանյութերի բաղադրությունը և կիրառման ոլորտը,
  • Ոչ միայն ներկեր ( ներկանյութ ) և լաքեր ( լաքապատող նյութեր ), այլև ցանկացած որակյալ ապրանք գնելու համար, հաշվի առեք հաճախորդների կարծիքները,
  • Բարձրակարգ ապրանք գնելու համար օգտվեք հեղինակավոր ըներություններից և ապրանքանիշերից:

No Listings were found matching your selection.