Ը Ն Տ Ր Ի Ր Լ Ա Վ Ա Գ ՈՒ Յ Ն Ը ®

Ի՞ՆՉՊԵ՞Ս ԸՆՏՐԵՄ ՆԵՐԿ ( ՆԵՐԿԱՆՅՈՒԹ )
Կարևորը Անվտանգությունն է: Որոշ երանգների նորաձևությունն անցնում է, բայց առողջությունը միշտ պետք է լինի առաջնահերթություն:
- Ուսումնասիրեք ոչ միայն այն, ինչ գրված է փաթեթավորման վրա, այլ նաև՝ փաստաթղթերը: Սովորաբար այն կարելի է գտնել արտադրողի պաշտոնական կայքում կամ պահանջեք,
- Ներկի կազմը պետք է պարունակի ցնդող օրգանական նյութերի նվազագույն կոնցենտրացիա՝ տոլուոլ, քսիլեն, բենզոլ, ստիրոլ, ֆենոլ: Ըստ միջազգային ստանդարտների՝ փայլատ ծածկույթների համար այն չպետք է գերազանցի 10 գ/լ-ը և փայլունի համար՝ 40 գ/լ,
- Անվտանգ ներկի մեջ ՉԿԱ նաև ֆենոլ էթոքսիլատ, ֆորմալդեհիդ, հալոգենացված լուծիչներ, ծանր մետաղներ ( կապար, սնդիկ, կադմիում և անտիմոնիտ ), ֆտալատային էսթերներ,
- Անվտանգ ներկերը պիտակավորված են լինում «ZERO VOC» կամ «VOC-FREE» և պարունակում են ոչ ավելի 5 գ/լ վնասակար և ցնդող նյութեր,
- Նկատի ունեցեք, «Ոչ թունավոր», «Երեխաների համար անվտանգ» պիտակները ԱՆՎՍՏԱՀԵԼԻ և ԽՈՐԱՄԱՆԿ մարքեթինգային հնարքներ են,
- Ստորև ցանկից օգտվեք հեղինակավոր խանութներից և հաշվի առեք հաճախորդների կարծիքները,
- Ներկի փաթեթավորման վրա փնտրեք էկոպիտակներ: Դուք կարող եք վստահել հետևյալներին:

No Listings were found matching your selection.