Ը Ն Տ Ր Ի Ր Լ Ա Վ Ա Գ ՈՒ Յ Ն Ը ®

Մետաղապլաստե դռները և պատուհանները ներկայումս աննախադեպ կիրառություն են ձեռք բերել և դրանց արտադրությամբ զբաղված են բազմաթիվ ընկերություններ:
ԻՆՉՊԻՍԻ՞Ն Է ՄԵՏԱՂԱՊԼԱՍՏԵ ԴՌՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԻ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆ
- Կրկնակի ապակե պակետ: Ապակու մի քանի շերտերից բաղկացած տարր: Ապակիների ներսում լցված է լինում օդ կամ իներտ գազ,
- Շրջանակ: Ֆիքսված մաս, որը տեղադրվում է պատուհանի կամ դռան բացվածքում,
- Փեղկ: Բացող մաս,
- Ձայնամեկուսիչ ռետինե ներդիրներ: Միջադիրներ, որոնք կատարում են ձայնամեկուսիչ գործառույթներ և տեղադրվում են ապակե փաթեթի եզրերով,
- Պարագաներ: Կողպեքները, ծխնիները, բռնակները որոշում են պատուհանի և դռան կառուցվածքի և բացման համակարգի ֆունկցիոնալությունը:
ԻՆՉՊԵ՞Ս ԸՆՏՐԵՄ ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ԵՎ ՈՐԱԿՅԱԼ ՄԵՏԱՂԱՊԼԱՍՏԵ ԴՌՆԵՐ ԵՎ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐ
- Ոչ միայն մետաղապլաստե դռներ և պատուհաններ, այլ ցանկացած բարձրակարգ շինարարական ծառայություն ստանալու համար օգտվեք հեղինակավոր ընկերություններից ( այդ թվում նաև՝ մետաղապլաստե դուռ և պատուհան արտադրողներից ),
- Հաշվի առեք նաև պատվիրատուների կարծիքները, որոնք ձեզ կօգնեն ճիշտ ընտրություն կատարելու հարցում:



