Ը Ն Տ Ր Ի Ր   Լ Ա Վ Ա Գ ՈՒ Յ Ն Ը    ®


ԲՐԵԿԵՏ

Ի՞ՆՉ Է ԲՐԵԿԵՏԸ

Բրեկետը փոքրիկ ամրակների հավաքածու է, որն ամրացվում է ատամների առջևի մակերեսին և մետաղական աղեղով միացված են միմյանց: Աղեղը պատրաստված է հատուկ նիկել-տիտան համաձուլվածքից, որն ունի կայուն ձև։

ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՄԵՏԱՂԱԿԱՆ ԲՐԵԿԵՏՆԵՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մետաղական բրեկետները հաջողությամբ օգտագործվում են օրթոդոնտիայում ավելի քան մեկ դար՝ հիմնականում իրենց բազմաթիվ առավելությունների շնորհիվ.

  • Բարձր ամրությունը: Դրանք գրեթե երբեք չեն կոտրվում և ավելի դժվար են վնասվում,
  • Բուժման արագությունը: Մետաղական բրեկետներ կրելու չափը որոշվում է անհատապես, բայց դրանք համեմատաբար ավելի արագ են տալիս ցանկալի արդյունքները,
  • Մատչելի արժեքը: Սա ատամների շտկման ամենաբյուջետային միջոցն է այլ տեսակի բրեկետների շարքում:

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ՄԵՏԱՂԱԿԱՆ ԲՐԵԿԵՏՆԵՐԸ ՀԱՎԱՍԱՐԵՑՆՈՒՄ ԱՏԱՄՆԵՐԸ

 Օրթոդոնտիկ բրեկետը պատրաստված է համաձուլվածքից, որն ունի հիշողության հատկություն։ Նման նյութերից պատրաստված մասերը տաքացնելիս վերականգնում են իրենց սկզբնական ձևը։ Բժշկության մեջ օգտագործվում են հիշողությամբ տիտանի-նիկելի համաձուլվածքներ, որոնք արձագանքում են մարդու մարմնի ջերմաստիճանին։

 Մետաղական աղեղի ձևը համընկնում է առողջ ատամնաշարի արտաքին եզրագծի հետ: Ատամնաբույժը դեֆորմացնում է տիտան-նիկելային մետաղալարը: Օրթոդոնտիստը տեղադրում է բրեկետային համակարգը՝ մետաղական կետերը սոսնձելով ատամների էմալին, այնուհետև ամրացնելով աղեղը բրեկետներին:


No Listings were found matching your selection.