Ը Ն Տ Ր Ի Ր   Լ Ա Վ Ա Գ ՈՒ Յ Ն Ը    ®


ՄԱԶԵՐԻ ՓՈԽՊԱՏՎԱՍՏՈՒՄ ( ՏՐԱՆՍՊԼԱՆՏԱՑԻԱ ) ՄԱԶԵՐԻ ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ( ՏՐԱՆՍՊԼԱՆՏԱՑԻԱՅԻ ) ԿԵՆՏՐՈՆՆԵՐ

Մազերի փոխպատվաստման մի քանի տարածված մեթոդներ կան՝ FUE, FUT և DHI: Ամենատարածված հարցերից մեկը, որ տալիս են պացիենտները, այն է, թե այս մեթոդներից որն է լավագույնը: Իրականում, յուրաքանչյուրն ունի իր դրական և բացասական կողմերը:

  • FUT ( Follicular Unit Transplantation ) մազերի փոխպատվաստման ժամանակ պացիենտի գլխի հետևից հեռացվում է դոնորական մաշկի մի հատված՝ բավարար քանակությամբ ֆոլիկուլներով: Գլխի այս հատվածը օգտագործվում է, քանի որ դրա վրա մազերը ավելի քիչ են հակված ընկնելու և ավելի քիչ են ենթարկվում անդրոգենետիկ ալոպեկիայի ազդեցությանը: Ծածկույթի լայնությունը սովորաբար չի գերազանցում 1-1,5 սմ,
  • FUE ( Follicular Unit Extraction ) մազերի փոխպատվաստման մեթոդ է, որի ժամանակ դոնորային հատվածից ֆոլիկուլները անհատապես հավաքվում և փոխպատվաստվում են: Սա նվազագույն ինվազիվ տեխնիկա է, ինչի պատճառով բժիշկների և հիվանդների մեծ մասը նախընտրում է այն,
  • DHI-ն ինքնուրույն մազերի փոխպատվաստման մեթոդ չէ, ինչպես FUE-ն կամ FUT-ն: Սա պատվաստումների իմպլանտացիայի մեթոդ է, որը կարող է իրականացվել նախորդ մեթոդներից որևէ մեկի հետ համատեղ: Ամենից հաճախ այն օգտագործվում է FUE վիրահատության ժամանակ։

ԻՆՉՊԵ՞Ս ԸՆՏՐԵՄ ՄԱԶԵՐԻ ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ԵՎ ՈՐԱԿՅԱԼ ԲՈՒԺԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

  • Ոչ միայն մազերի փոխպատվաստման, այլ էսթետիկ բժշկության ոլորտի ցանկացած բարձրակարգ բուժծառայություն ստանալու համար օգտվեք հեղինակավոր բժշկական կենտրոններից,
  • Հաշվի առեք նաև էսթետիկ բժշկական կենտրոնների հաճախորդների ( պացիենտների ) կարծիքները: Կարծիքները ձեզ կօգնեն որակյալ էսթետիկ բժշկական ծառայություն ( այս դեպքում՝ մազերի փոխպատվաստման բուժծառայություն ) և պատշաճ սպասարկում ստանալու հարցում:

No Listings were found matching your selection.