Ը Ն Տ Ր Ի Ր    Լ Ա Վ Ա Գ ՈՒ Յ Ն Ը   ®

ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ՄԱՐՏԿՈՑՆԵՐ ( ՄԱՐՏԿՈՑ ) ( АКУМУЛЯТОРЫ ) ՄԱՐՏԿՈՑՆԵՐԻ ՎԱՃԱՌՔ ( ԽԱՆՈՒԹՆԵՐ )

Գաղտնիք չէ, որ մարտկոցը ավտոմեքենայի կարևորագույն մասերից է, որը ապահովում է  ավտոմեքենայի ամբողջ էլեկտրականությունը:

Ի՞ՆՉ ՀԱՇՎԻ ԱՌՆԵՄ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ՄԱՐՏԿՈՑ ԳՆԵԼԻՍ

  • Մարտկոցի հզորությունը: Ինչպես ցանկացած այլ մարտկոցներում, օրինակ՝ սմարթֆոնների կամ նոութբուքերի, մարտկոցի հզորությունը նշանակում է էներգիայի այն քանակությունը, որը այն կարող է կուտակել, պահել և սնուցել: Այն չափվում է ամպեր/ժամ -ով:
  • Մեկնարկային հոսանքը: Մեկնարկային հոսանքը էներգիայի քանակն է, որը կարող է գնալ դեպի մեքենայի մեկնարկիչ ( стартер ),
  • Իրանի տեսակը: Մարտկոցների իրանները կարող են լինել երկու տեսակի՝ «եվրոպական» և «ասիական»: Նրանց միջև տարբերությունները նվազագույն են. «եվրոպական»-ում միացման հանգույցները ( клеммы ) իրանի մեջ են ( ինչպես նկարում ), իսկ «ասիականում»-ում՝ դուրսը,
  • Քաշը: Այս պարամետրը լրացուցիչ մեկնաբանությունների կարիք չունի։ Քաշը կարող է տարբեր լինել՝ կախված մարտկոցի հզորությունից, իրանի չափից և այլ բնութագրերից,
  • Ցանկանու՞մ եք գնել ավտոմեքենայի բարձրակարգ մարտկոցներ: Եթե այո, ապա օգտվեք վստահելի և հեղինակավոր ապրանքանիշերից և հեղինակավոր ներմուծողներից ու արտադրողներից,
  • Ի վերջո, հաշվի առեք նաև հաճախորդների՝ վարորդների և ավտոսիրողների կարծիքները: Դրանք ձեզ կօգնեն բարձրորակ մարտկոցներ ընտրելու և գնելու հարցում:

No Listings were found matching your selection.