Ը Ն Տ Ր Ի Ր    Լ Ա Վ Ա Գ ՈՒ Յ Ն Ը    ®


ՄԱՇԿԻ ԽՆԱՄՔԻ ՄԻՋՈՑՆԵՐՄաշկի այս տեսակին բնորոշ է յուղոտ փայլը, լայնացած ծակոտիները, սև կետերը, բշտիկների և բորբոքումների ( պզուկների ) առաջացման միտումը: Պատճառը ճարպի ավելորդ արտազատումն է, որը հանգեցնում է ծակոտիների խցանման։ Այնուամենայնիվ, կան նաև հաճելի առանձնահատկություններ՝ յուղոտ մաշկը ավելի երկար է պահպանում առաձգականությունն ու երիտասարդությունը, այն ավելի հաստ է և ավելի քիչ ենթակա ջրազրկմանը, իսկ ծերացման նշանները նրա վրա ավելի ուշ են հայտնվում։

ՅՈՒՂՈՏ ՄԱՇԿԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԸ 

  • Սեբումի արտադրության կարգավորում,
  • Տարբեր կոսմետիկ միջոցներով մաշկի թերությունների քողարկում,
  • Ծակոտիների մաքրում,
  • Ցաների կանխարգելում:

ԿԱՐԵՎՈՐ ԵՆ ՆԱԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԽՆԱՄՔԻ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ  

  • Մաշկը մաքրելուց առաջ լվացեք ձեռքերը; Խուսափեք կտորից սրբիչներ օգտագործելուց ( դրանք պարունակում են բակտերիաներ ),
  • Ավելի հաճախ փոխեք ձեր բարձի երեսները,
  • Փորձեք ձեռքերով չդիպչել ձեր դեմքին,
  • Ախտահանեք ձեր հեռախոսի մակերեսը։

Ի ԴԵՊ  …

Ստորև ներկայացված են մաշկի խնամքի բարձրակարգ ծառայություններ մատուցող բոլոր առաջատար կոսմետոլոգիական սրահները:


No Listings were found matching your selection.