Ը Ն Տ Ր Ի Ր    Լ Ա Վ Ա Գ ՈՒ Յ Ն Ը    ®


ՄԱՇԿԻ ԽՆԱՄՔ- ՄԱՇԿ - ՅՈՒՂՈՏ ՄԱՇԿՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՉՈՐ ՄԱՇԿ ՈՒՆԵՆԱՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԸ 

  • Մաշկը նուրբ և բարակ է,
  • Ծակոտիները փոքր են և գրեթե անտեսանելի,
  • Յուղայնությունը և քրտնարտադրությունը նվազում են (մաշկը փայլուն չէ, ունի փայլատ երանգ)ՙ
  • Հաճախ կա չորության և ձգվածության զգացումՙ
  • Պարբերաբար հայտնվում է շերտազատում։

ԻՆՉՈՒ՞ Է ԿԱՐԵՎՈՐ ՉՈՐ ՄԱՇԿԻ ԽՆԱՄՔԸ 

 Մինչև 30 տարեկանը չոր մաշկ ունեցողները հազվադեպ են հանդիպում այնպիսի խնդիրների, ինչպիսիք են յուղոտ փայլը, պզուկները, լայնացած ծակոտիները և սև կետերը: Սակայն տարիքի հետ, պատշաճ խնամքի բացակայության պատճառով, մաշկի տեսքը վատանում է։ Առաջանում են մեծ քանակությամբ մանր կնճիռներ, ավելանում է անցանկալի պիգմենտացիան, վատանում է տոնուսը և կորցնում բնական փայլը։

 Այդ իսկ պատճառով չոր մաշկը խորը խոնավացմանն ուղղված ամենօրյա խնամքի կարիք ունի։

Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ԵԹԵ ԴԵՄՔԻ ՄԱՇԿԸ ՉՈՐ Է 

Խնդիրը համալիր լուծում է պահանջում։

  • Առաջին բանը, որից պետք է սկսել, հեղուկ ( ջուր ) խմելու ռեժիմի պահպանումն է,
  • Երկրորդը՝ մասնագետի կողմից նշանակված վիտամինների համար անհրաժեշտ անալիզներ անելն է,
  • Բացի այդ, նպատակահարմար է պահպանել օդի խոնավացման հարմարավետ մակարդակ այն սենյակներում, որտեղ ծախսվում է ժամանակի մեծ մասը:

Չոր մաշկը խնամելիս չպետք է օգտագործել սպիրտային մաս պարունակող միջոցներ։ Ընտրեք կոսմետիկա այնպիսի բաղադրությամբ, որը հարմար է ձեզ համար՝ ելնելով ձեր մաշկի տեսակից:

Ի ԴԵՊ  …

Ստորև ներկայացված են չոր մաշկի խնամքի միջոցներ արտադրող և ներմուծող բոլոր առաջատար կազմակերպությունները և նրանց վեբ կայքերը:


No Listings were found matching your selection.