Ը Ն Տ Ր Ի Ր Լ Ա Վ Ա Գ ՈՒ Յ Ն Ը ®

Բնակարանի կամ ցանկացած տարածքի օգտագործողի բարեկեցությունը, այդ տարածքի ֆունկցիոնալությունը ու արդյունավետ օգտագործումը նպաստել են ժամանակակից ինտերիերի դիզայն մասնագիտության զարգացմանը:
Ի՞ՆՉ Է ԻՆՏԵՐԻԵՐԻ ԴԻԶԱՅՆԸ ( INTEROR DESIGN )
- Ինտերիերի դիզայնը դիզայնի տեսակ է, որն ուղղված է տարածքների ( բնակարան, գրասենյակ, առևտրային, արտադրական և այլն ) ինտերիերին հարմարավետություն, էսթետիկ տեսք և ներդաշնակություն ( հարմոնիա ) հաղորդելուն: Ինտերիերի դիզայնը համատեղում է գեղարվեստական և արդյունաբերական դիզայնը: Ինտերիերի դիզայնի խնդիրն է համատեղել սենյակի դիզայնի էսթետիկ տարրերը ֆունկցիոնալության հետ։ Դիզայնի արվեստը հենց այս հասկացությունների հավասարակշռությունը գտնելու մեջ է:
- Ինտերիերի դիզայնի նպատակը դիզայների կողմից ստեղծված շրջակա միջավայրի հաճելի փոխազդեցությունն է մարդկանց հետ:
Ի՞ՆՉ ՀԱՇՎԻ ԱՌՆԵՄ ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ԻՆՏԵՐԻԵՐԻ ԴԻԶԱՅՆ ՊԱՏՎԻՐԵԼԻՍ
- Ոչ միայն ինտերիերի դզիայն պատվիրելիս, այլ ցանկացած բարձրակարգ ծառայություն ( այդ թվում նաև՝ շինարարական աշխատանքներ և շենք շինությունների նախագծում ) ստանալու համար օգտվեք հեղինակավոր ընկերություններից ( ճարտարապետական ստուդիաներից ),
- Որակյալ մասնագիտական ինտերիերի դիզայնի ծառայություն ստանալու համար հաշվի առեք նաև ճարտարապետների և դիզայներների ծառայություններից օգտված հաճախորդների կարծիքները:

