Ը Ն Տ Ր Ի Ր   Լ Ա Վ Ա Գ ՈՒ Յ Ն Ը   ®

ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԹԵՍՏԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ( ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ) ԿԵՆՏՐՈՆՆԵՐ

Ի՞ՆՉ Է IELTS- Ը

IELTS- ը ( International English Language Testing System, հայերեն՝ Անգլերեն Լեզվի Թեստավորման Միջազգային Համակարգ ) անգլերենի ստանդարտացված քննություն է, որն ավելի ու ավելի է ճանաչվում միջազգային մասշտաբով: IELTS թեստը օգտագործվում է այն մարդկանց անգլերենի մակարդակը գնահատելու համար, ովքեր ցանկանում են աշխատել կամ ուսումը շարունակել անգլախոս միջավայրում: 

ԻՆՉՊԵ՞Ս Է ԱՆՑԿԱՑՎՈՒՄ IELTS ԹԵՍՏԸ

IELTS թեստը ունի 4 ( Չորս ) բաժին

  • Լսելու բաժինը (բանավոր ընկալում) բաղկացած է 40 բազմազան հարցերի պատասխանելուց,
  • Ընթերցանության բաժինը բաղկացած է 3 տարբեր տեքստերի 40 բազմազան հարցերի պատասխաններից՝ բազմակի ընտրության եղանակով,
  • Գրավոր բաժինը ունի երկու շարադրության տեքստ ՝ մեկը բաղկացած 150 բառից, իսկ մյուսը՝ 250 բառից,
  • Բանավոր բաժինը անցկացվում է դեմ առ դեմ հարցազրույցի ձևով` IELTS քննողի հետ: 

ՈՐՏԵ՞Ղ ՊԱՏՐԱՍՏՎԵՄ IELTS ԹԵՍՏԻ

  • Բարձրակարգ ծառայություն ստանալու համար նախապես ծանոթացեք հաճախորդների՝ դասընթացների մասնակիցների կարծիքներին: Չէ՞ որ նրանք արդեն մասնակցել են IELTS դասընթացների և ծանոթ են դասընթացի որակին,
  • Ոչ միայն IELTS դասընթացներ, այլ ցանկացած բարձրակարգ և որակայալ կրթություն ստանալու համար օգտվեք հեղինակավոր ուսումնական կենտրոններից:

No Listings were found matching your selection.