Ը Ն Տ Ր Ի Ր Լ Ա Վ Ա Գ ՈՒ Յ Ն Ը ®

Ի՞ՆՉ Է ՀՅՈՒՐԱՏՈՒՆԸ ( GUEST HOUSES )
Տուրիստական բիզնեսում գոյություն ունի կացարանի մի տեսակ, որը չի համապատասխանում ոչ «հյուրանոցին», ոչ էլ «հոսթելին»: Դա հյուրատունն է:
Հյուրատանը, սովորաբար, կանոնավոր աշխատակազմ չկա և սեփականատերն ինքը հանդիպում է ձեզ և տալիս սենյակի բանալիները: Հյուրանոցի այս տեսակը կատարյալ է միայնակ զբոսաշրջիկների և նրանց համար, ովքեր չեն փնտրում այն «ձևականությունները», որոնք ունեն հյուրանոցները՝ 24-ժամյա ընդունելություն, ռեստորան, բար, տաքսի ծառայություն և այլ ծառայություններ:
ԱՐԺԵ՞ ՄՆԱԼ ՀՅՈՒՐԱՏԱՆԸ
Շատ երկրներում հյուրատունը հիանալի տարբերակ է լավ գնով հարմարավետ կացարան ունենալու համար: Հյուրատանը մնալով՝ դուք կծանոթանաք տեղի մշակույթին, մյուս ճանապարհորդներին, կունենաք նոր հույզեր և զգացմունքներ ստանալու և գումար խնայելու հիանալի հնարավորություն:
ԻՆՉՊԵ՞Ս ԸՆՏՐԵՄ ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ՀՅՈՒՐԱՏՈՒՆ ( GUEST HOUSES ) ԵՎ ՍՏԱՆԱՄ ՈՐԱԿՅԱԼ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
- Ոչ միայն հյուրատուն, այլ ցանկացած տուրիստական և հյուրանոցային ծառայություն ընտրելիս օգտվեք առաջատար ընկերություններից ( հյուրանոցներից, հյուրատներից, ռեզորթներից և տուրիստական գործակալություններից ),
- Հյուրատների հաճախորդների ( զբոսաշրջիկների ) կարծիքները ձեզ կօգնեն բարձրակարգ հյուրատուն ընտրելու հարցում: Չէ՞ որ նրանք արդեն օգտվել են ծառայությունից և ավելի լավ են պատկերացնում հյուրատան ծառայության որակը:
No Listings were found matching your selection.